Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր Ցաւակցական նամակը

Այաթուլահ Ալի Խամենէի

Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ 

Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան

Յուզումով եւ խոր ցաւով լսեցինք ու հեռուստակայաններից տեսանք ահաւոր այն հեղեղը, որ տեղի ունեցաւ Վարզղանի, Սարաբ, Ուրմիա, Աշնովէ, Նաղադէ, Փիրանշահր, Սաղեզ եւ Զանջանի մէջ եւ որին զոհ գնացին 40 անմեղ քաղաքացիք եւ ուրիշներ, որոնք անյայտ են։

Այս տխուր առիթով ձերդ ամենապատւութեան յայտնում ենք մեր եւ մեր ժողովրդի խորազգաց ցաւակցութիւններն ու զօրակցութիւնը։

Յայտնենք որ տօնական այս օրերին աղօթել ենք ձեզ եւ ձեր ղեկավարութեան ներգոյ գտնւող բոլոր անձանց համար, տուժած ընտանիքների, ինչպէս նաեւ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Աստւած հեռու պահի մեր սիրելի Իրանը ամէն տեսակ փորձանքներից եւ չարիքներից եւ ձեզի պարգեւի երկար եւ առողջ կեանք։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

18 Ապրիլ 2017

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ