Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մայրերի Օր և Հոգեհանգստեան Արարողութիւն

Թւականիս ուրբաթ ապրիլի 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիները բազմամարդ էին, քանզի ժողովուրդը եկել էր իր յարգանքի տուրքը մատուցելու 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմում նահատակւած հայ զինւորների հոգիներին:

Օրւայ եկեղեցական արարողութիւնը նշանաւորւեց նաեւ Ս. Մարիամ Աստւածածնին մայրութեան Աւետման տօնի հետ, որը համընկնում է նաեւ հայ մայրերի տօնին: Այդ առիթով երէկ առաւօտեան նախ մատուցւեց ս. պատարագ, որի ընթացքում Թեհրանի տարբեր եկեղեցիներում քահանայ հայրերը անդրադարձան օրւայ խորհրդին, որից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն նահատակւած հայ զինւորների յիշատակին:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում  նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ընթացաւ ս. պատարագ, որի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի մէջ համապարփակ ձեւով անդրադարձաւ Մարիամ Աստւածածնին մայրութեան խորհրդին Աւետման Տօնի մասին: Սրբազան հայրը  շեշտեց, որ տօնը քրիստոնէական եկեղեցու մեծագոյն եւ ժողովրդական նկարագիր ունեցող տօներից մէկն է: Սրբազանը յիշեցրեց Աւետարանի հետևեալ խօսքը՝ «Քանի որ Աստւած այնքան սիրեց աշխարհը որ մինչև իսկ իր միածին որդուն տւեց, որպէսզի նա, ով հաւատում է նրան չկորչի, այլ յաւիտեան կեանք ունենայ», հետևաբար երկնքի ու երկրի կապը սիրոյ այդ զգացումն է:

Քարոզի ընթացքում թեմակալ առաջնորդն  ընդգծել է «Այսօրւայ տօնը որպէս մայրութեան տօն, խաղաղութեան եւ սիրոյ տօնն է եւ այսօր մեզ համար, յատկապէս այս օրերին աւելի է նւիրականանում այն, երբ մենք անցնող տարւայ ընթացքին մեր հայ մայրերի ծոցից ծնւած մեր քաջարի զինւորների հերոսական նահատակութեամբ մեր հայրենիքը սրբագործւեց»: «Մարդկային կեանքում ամենանւիրական գործը հայրենիքի սիրոյն  զոհագործութիւնն է», եզրակացրեց Սրբազան Հայրը:

Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորեց բոլոր հայ մայրերին տօնի առիթով:

Յաւարտ ս. պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, իսկ արարողութեան ընթացքում եկեղեցում հայ սկաուտները պատւի էին կանգնել  նահատակ զինւորների յիշատակին:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հայաստանի հանրապետութեան դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները եւ մեծ թւով ժողովուրդ:

Յայտնենք, որ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց և յաւուր պատշաճի քարոզից Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանն իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Նոյն օրը երեկոյեան, Ս. Աստւածածին Եկեղեցում, Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Կազմակերպութեամբ տեղի ունեցաւ մայրերին նւիրւած հանդիսութիւն, որին ներկայ գտնւեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը:

Մայրութեան խորհրդի մասին պատգամեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, հանդիսութինն աւարտւեց Առաջնորդ Սրբազան Հօր եզրափակիչ խօսքերով:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ