Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շնորհաւորանքներ Իրանական Ամանորի առիթով

Մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իրանական ամանորի առիթով շնորհաւորական պատգամներ է յղել, Իրանի Յեղափոխութեան հոգեւոր Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենէիին, Ի.Ի. Հանրապետութեան մեծյարգոյ նախագահ՝ Հոջաթոլիսլամ դկտ. Հասան Ռոհանիին, Իսլամական Խորհրդարանի նախագահ՝ դկտ. Լարիջանիին, Դատական ուժի նախագահ՝ Այաթոլլահ Ամոլի Լարիջանիին եւ նախարարներին ու իրանեան հայրենիքին ծառայող այլ պաշտօնեաներին։

Սրբազան հայրը իր պատգամում, շնորհաւորելով տարեմուտը, յեղափոխութեան առաջնորդի եւ միւս պաշտօնեաների համար ցանկացել է առողջութիւն, արեւշատութիւն եւ Իրանի համար բարգաւաճութիւն եւ խաղաղութիւն մաղթելով, առ Բարձրեալն Աստւած ։

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ