ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 12 October 2020


Ա)Ս․Գրիգորիս Հայրապետի նշխարների գիւտը։
Տեղի ունեցաւ իր մահից յետոյ,489 թ․։ Հայոց Վահան Մամիկոնեանի մարզպանութեան ժամանակ,երբ Զենոն կայսրը թագաւորում էր յոյների վրայ,իսկ աղւանների վրայ իշխում էր հայկազեան տոհմից բարեպաշտ Վաչագան թագաւորը, որը բացի իր աշխարհական գործերից՝ միտք դրեց գտնել Ս․Գրիգորիս հայրապետի նշխարները։Նա քահանաների օգնութեամբ փորել տւեց գերեզմանը եւ երբ գտան նշխարները,թագաւորը նստեց գերեզմանի եզերքին՝ հողի վրայ, հրամայեց բերել արքունի սպասները։ Արկղիկն իր գիրկն դրած սպասում էր ընդունել նշխարները, եւ քահանաները սրբի մասունքները երիւղածութեամբ հաւաքում էին արկղիկի մէջ։
Բացի Ս․Գրիգորիսի նշխարներից,դագաղի մէջ կային նաեւ երկու ապակեայ անօթներ,որոնցից մէկի մէջ կար Զաքարիայի՝ Յովհաննէս Կարապետի հօր,իսկ միւսի մէջ՝ Ս․Պանտալէոն բժշկի նշխարները, որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը տւել էր իր թոռանը՝ Ս․Գրիգորիսին։ Թագաւորը սուրբ նշխարները պահեց իր թագաւորական գանձարանում։
Բ) Թաթուլ,Վարոս․Թովմաս
Ապրել են հինգերորդ դարում,եղել են Սուրբ Մեսրապի եւ Սուրբ Սահակի աշակերտները,Վարդանանց պատերազմի մասնակիցները, որոնք պատերազմից յետոյ դարձան ճգնաւորներ, Գաբեղեաց շրջանի լեռներում, առանձին-առանձին։ Շուտով Թաթուլի քարանձաւի մօտ,որին սկսեցին դիմել խորհրդի նպատակով բազում ժողովուրդ,կառուցւում է մենաստան։Թաթուլը մենաստանի վանահայր է նշանակում Թովմաս վանականին, իսկ ինքը վերստին առանձնանում է։ Վարոսի քարանձաւի տեղում նոյնպէս կառուցւում է Գիւտի մենաստան՝ ի յիշատակ այդ տեղում մեծ ճգնաւորների նշխարաց գիւտի։ Թովմասը,ապրելով երկար աստւածահաճոյ կեանքով,իր մահկանացուն է կնքում խոր ծերութեան հասակում։
Գ) Անտօնը եւ Կրօնիդէսը․
Կեասրացի յոյներէին, որոնց Հայաստան բերեց Ս․Գրիգոր Լուսաւորիչը այլ Կրօնաւորների հետ։ Երբ Ս․Գրիգոր Լուսաւորիչը Տարօնի Իննակնեան բարձրունքի Գիսանէի մեհեանը քանդելով տեղը Ս․Կարապետ եկեղեցին եւ վանքը հիմնեց, այս երկու ճգնաւորները հաստատւեցին այնտեղ եւ,քառասուն տարի ճգնելուց եւ նոր կրօնաւորներին վարժեցնելուց յետոյ, իրենց մահկանացուն կնքեցին 342 թւականին։
Դ)Եօթ Խոտաճարակները։
Իննակնեան վանքի եօթ ճգնաւորներ էին Գայլ Վահանի իշխանութեան եւ Թադիկ վանահօր առաջնորդութեան օրով, վեցերրոդ դարի վերջերին։ Նրանց անուներն էին Պողիկարպոս,Թէոսնաս,Սիմէոն,Յովհաննէս,Եպիփան,Դիմառիոս,Նարկեսոս։
Երբ պարսկական բանակը թալանի նպատակով արշաւում է Տարօնի վրայ,Վանքի միաբանները հաւաքում են գանձերը եւ ապաստանում հեռու թաքստոցներում՝ վանքի պահպանութիւնը թողնելով եօթ խոտաճարակներին։Երբ պարսիկները յարձակւում են վանքի վրայ եւ այն դատարկ տեսնում, յուսախաբութիւնից կատաղած, գլխատում են ճգնաւորներին,604 թւականին։ Երեք օր յետոյ հեռացած միաբաններից ոմանք գալիս եւ թաղում են նրանց մարմինները Անտոնի եւ Կրօնիդէսի գերեզմանների մօտ։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com