Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 03 April 2023

Աւագ Երկուշաբթի

Աւագ Երկուշաբթի

Աւագ շաբաթի ութ օրերը խորհրդանշում են աշխարհի ստեղծագործութեան եօթ օրերը, այն արարչութեան, որ մարդու մեղքի պատճառով անկում ապրեց։ Քրիստոսը որ Արարիչն է, եւ Հայր Աստւած ամէն բան նրանով էր ստեղծել մարդացաւ, որպէսզի իր մարդկային մարմնի մէջ յանձն առնելով մարդու ահնզանդութեան պատիժը, մարդուն նորոգելով նորոգի նաեւ արարչութիւնը, ուստի Աւագ շաբաթւան յաջորդող ութերորդ օրը ունի անվախճան դարի, այսինքն յաւիտենական կեանքի՝ Նոր արարչութեան խորհուրդը։
Աւագ երկուշաբթի օրը ըստ օրւայ Աւետարանի ունի չորացած թզենու խորհուրդը։ Օրւայ Աւետարանում կարդում ենք․
«Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն և նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերև»: (Մատթ.21։ 17-27)
Այստեղ անպտուղ թզենին նախ հրեաներն են, որոնք Յիսուս Քրիստոսին չընդունելով անպտող եղան։
Ապա անպտուղ թզենին բարի գործերից ու Սուրբ Հուգու պտուղներից զուրկ հաւատացեալն է։ Քրիստոսը պատւիրում է Իր վրայ հաստատ մնալով Հայր Աստծու փառքի համար պտուղ պիտի բերենք։ Յովհաննէս մկրտիչը եւս ի լուր փարիսեցիների ասում է․«Ապաշխարութեան արժանի պտուղ պիտի բերէք»։Ապաշխարութեան պտուղներն են․«Ողորմութիւն, աղօթքը եւ պահքը»։
Դատաստանի օրը Տէրը երբ գայ, եթէ մեր մէջ փրկութեան արժանի պտուղ չգտնի, դատաստանին կարժանացնի։Ինչպէս չորացրեց թզենին ու մարգարէացաւ տաճարի անկումը, իւրաքանչիւր անպտուղ հաւատացեալի համար նոյնը պիտի կատարւի։ Մեր մարմինները Աստծու տաճարն է, ուր պիտի փառաբանւի Աստւած, մի անօթ որով պիտի կատարւի Աստծու գործը։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ