ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 06 Հոկտեմբերի 2020;
տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 10 Հոկտեմբերի 2020;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 12 Հոկտեմբերի 2020;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 13 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 25 Հոկտեմբերի 2020;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 29 Հոկտեմբերի 2020;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 31 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Ամենայն Սրբոց,Հնոց եւ Նորոց,Յայտնից ու Անյայտնից։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստ

«Ալիք» - Յունւարի 25-ին ազգային առաջնորդարանի դահլիճում Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ իր աշխատանքը սկսած Պատգամաւորական ժողովի նիստի սկզբում ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը յոյս յայտնեց, որ առաջիկայ չորս տարիներին պատգամաւորների արդիւնաւէտ քննարկումների արդիւնքում ժողովը օգտաշատ շրջան կանցկացնի: Պատգամաւորների թւային պատկերը ամրագրելուց յետոյ, խօսքը տրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանին, ով մի քանի գլուխների տակ ամփոփեց իր մտածումները:

Նա նախ մտահոգութիւն յայտնեց, որ Պ. Ժ.-ի ընտրութիւններին, ոչ բոլոր հայրենակիցներ են մասնակցութիւն բերել, ապա անդրադարձաւ Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբերի աշխատանքներին եւ կարեւորեց երիտասարդների առաւել ներգրաււածութիւնը, ի մասնաւորի մասնագիտական մարմիններում ու կառոյցներում, որը է'լ աւելի կը նպաստի համայնքային աշխատանքների սահուն ընթացքին:

Ժողովը իր յաջորդ օրակարգով զբաղւեց առաջին նիստի արձանագրութեամբ, որը ընթերցեց ատենադպիր Արմէն Հայրապետեանը եւ պատգամաւորներին առիթ տրւեց ըստ կարգի արտայայտութիւնների:

Օրակարգի չորրորդ բաժնով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը բացատրութիւններ փոխանցեց Պ. Ժ.-ի կանոնագրութեան մասին: Իր արտայայտութիւնների ընթացքում թեմակալ առաջնորդն զեկուցեց նաեւ օրերս Սիրիա եւ Լիբանան կատարած այցերի մասին, անդրադառնալով Դամասկոսում գումարւած միջազգային համագումարին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովին եւ Անթիլիասում գումարւած Ազգային Կենտրոնական վարչութեան կրօնական-քաղաքական խառն ժողովներին: Թեմակալ առաջնորդը ապա անդրադարձաւ թեմի կանոնագրութեանը, կարեւորելով դրա վերանայման անհրաժեշտութիւնը:

Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ, Կրօնական խորհուրդը, Հաշւեքննիչ մարմինը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ներկայացրեցին  մի քանի ամսեայ մանրամասն աշխատանքային զեկոյց, թէեւ դիւանը նրանց դիմել էր ներկայացնելու իրենց կառոյցների աշխատանքների եղանակները, եւ պատգամաւորների հնչած հարցերը ընդհանրապէս այդ ուղղւածութիւնը ստացան, ինչպէս Թեմական խորհուրդ, պետական շրջանակների կապերի ինչպիսիութիւնը, Կրթական խորհրդի եւ Թեմական խորհրդի յարակից մարմինների աշխատանքները եւ գործելաոճը: Օրակարգի 6-րդ գլխի տակ՝ այլ հարցեր, պատգամաւորները ներկայացրին մի շարք համայնքային հարցեր, մի քանի երեւոյթների մասին մտահոգութիւններ, նաեւ առաջարկութիւններ, առաջիկայ չորս տարիներին Պ. Ժ.-ի ժողովավարական է'լ աւելի սահուն ընթացքի մասին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com