Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մամլոյ ասուլիս ազգային առաջնորդարանի դահլիճում՝ «Կրօնական փոքրամասնութիւնները Իրանի Իսլ. հանրապետութիւնում»

«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ, երէկ նոյեմբերի 10-ին, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, «Կրօնական փոքրամասնութիւնները Իրանի Իսլ. Հանրապետութիւնում»-ը թեմայով:

Ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւած մամլոյ ասուլիսի սկզբում, որին ներկայ էին մեծ թւով լրագրողներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը խօսելով կազմակերպւած մամլոյ ասուլիսի նպատակների մասին, ասաց. «2014 թւականից սկսեալ, որոշ պետութիւններ համակարգւած ձեւով, որոնք ընդհանրապէս չեն մտահոգւում կրօնական փոքրամասնութիւնների ճակատագրով, փորձում են չարաշահել Իրանում Կրօնական փոքրամասնութիւնների կարգավիճակը՝ իրենց քաղաքական յստակ նպատակների իրագործման համար: Նրանք փորձում են սխալ տեղեկատւութեամբ շանտաժի ենթարկել մեր սիրելի երկրին: Նկատի առնելով Իրանի ազգային շահերը, Իրանում կրօնական փոքրամասնութիւններս փորձում ենք, մեր հնարաւորութիւնների սահմանում լուսաբանումներ տալով, դիմակայել, քաղաքական այդ միտումներին: Ուստի Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հետ խորհրդակցաբար նախաձեռնեցինք այս ասուլիսը»:

Արտայայտւողներից էր՝ Իսլ. խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ. Մորէ Սեդեղն: Նա նշեց, որ իւրաքանչիւր հասարակութիւն, այդ թւում նաեւ իրանականը, ունի իր դժւարութիւնները, սակայն այդ խնդիրները ունեն իրանական լուծումներ, որոնք կարելի է կարգաւորել հէնց համակարգի շրջագծում: Նա նշեց նաեւ, որ թէ՛ Հայոց Ցեղասպանութեան, եւ թէ՛ հրեաների Հոլոկոստի հարցով մեղսակից են եղել հէնց մարդու իրաւունքների հարցով յաւակնորդ եւրոպական երկրները:

Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր, դոկտ. Էսֆանդեար Էխթիարին իր արտայայտութիւնների ընթացքում ասաց, որ բոլոր իրանցիներին միացնող օղակը՝ իրանցի լինելն է, եւ դա է Իրանում բոլոր իրանցիների խաղաղ գոյակցութեան պատճառը: Նա նշեց, որ ելնելով իրանական մշակոյթի սկզբունքներից, բոլորս յարգում ենք միմեանց տարբերութիւնները, եւ իւրայատուկ ուշադրութեամբ մօտենում համընդհանրութիւններին:

Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամաւոր Իւնաթան Բէթ Կոլիան կարեւորեց այն հանգամանքը, որ ասորիների համաշխարհային միութեան կենտրոնը, որը աւելի քան երեք տասնեակ գտնւում էր Միացեալ Նահանգներում, այսօր տեղափոխւել է Իրան, քանզի Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նկատմամաբ իւրայատուկ ուշադրութիւն եւ յարգալից մօտեցում է դրսեւորւում: Նա աւելացրեց, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները իրենց իրաւունքների գծով խնամակալի կարիք չունեն, եւ դարերի կտրւածքով բոլորը ապրել են խաղաղ գոյակցութեամբ: Նա քննադատեց Իրանի զանգւածային լրատւամիջոցներին, որոնք չեն արտացոլում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ազատ կենցաղը:

Ապա լրագրողներին հարցերի առիթ տրւեց: Նրանց հարցերը հիմնականում կենտրոնացած էին արտագաղթի երեւոյթի եւ կրօնական փոքրամասնութիւնների հասարակական ու իրաւական իրաւունքների թեմայի վրայ: Հնչած հարցերին սպառիչ պատասխաններ էին տալիս կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդները եւ միութիւնների ներկայացուցիչները:

Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը համապարփակ գծերով անդրադարձաւ արտագաղթի երեւոյթին, նշելով որ արտագաղթը միշտ էլ գոյութիւն է ունեցել մարդկային կեանքում, սակայն այսօր դա շահարկւում է քաղաքական նպատակներով:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը դատապարտեց Միացեալ Նահանգների արտգործնախարարութեան կողմից վերջերս հրապարակւած սին յայտարարութիւնը թէ՝ միայն վերջերս է կրօնական փոքրամասնութիւններին առիթ տրւել ունենալ իրենց կենտրոնները, եւ մանրամասն անդրադարձաւ թեհրանահայ երկուհարիւր ամեայ վաղեմիութեամբ համայնքի ազգային, կրօնական ու հասարակական կառոյցներին:

Դոկտ. Կարէն Խանլարեանը եւ դոկտ. Մորէ Սեդեղը եւս ի պատասխան ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով զեկուցաբեր Ահմադ Շահիդի կողմնակալ զեկոյցի մասին հնչած հարցերին, բացատրութիւններ փոխանցեցին նրա քաղաքական յետին նպատակների մասին՝ նշելով որ նրա ներկայացրած զեկոյցը ընդհանրապէս հեռու է լուրջ ուսումնասիրութիւններից եւ ունի Իրանին շանտաժի ենթարկելու յստակ դիրքորոշում:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ