Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս դեկտեմբեր 3-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի:
Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առիթով ուրբաթ, դեկտեմբեր 2-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ: Պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը
Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:30-ին
Սկիզբ ս. Պատարագի՝ առ. ժամը 10:00-ին
Քարոզ՝ առ. ժամը 11-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն։
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հաւատքով եւ երկիւղածութեամբ մասնակցեն վերոյիշեալ կրօնական արարողութիւններին՝ հաղորդւելու համար սրբազան առաքեալների խորհրդով:
Հասցէ՝ ՄոստաՖա Խոմէյնի պողոտայ, Մոլաւի քառուղի, Հազրաթի շուկայ, Մուսաւի (Արամանէ) փողոց, համար 33, Հայոց Եկեղեցի: Հեռախօս՝ 55152029
Երթեւեկութեան համար նկատի են առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որոնք ճանապարհւելու են առաւօտեան ժամը 9-ին Ս. Սարգիս եկեղեցու մօտից: