Երեքշաբթի 22 նոյեմբերի երեկոյեան ժամը եօթին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Յունահայ գաղութի գործարարներից՝ տիար Գէորգ Փալամուտեանն ու իր որդին ՐաՖՖի Փալաուտեանը:
Փալամուտեանները պետութեան հետ գործում են որոշ հիւանդութիւնների իւրայատուկ դեղերի ապահովութեան եւ հայթայթման գործով։
Սրբազան հայրը երկար տարիներից ի վեր ճանաչել էր պրն. Գէորգ Փալամուտեանին հանգուցեալ հօրը, որ եղել է սկաուտապետ եւ Լոնդոնի երբեմնի Ս. Պետրոս եկեղեցու հոգաբարձութեան անդամ։
Սրբազան հայրն ընթրիքով պատւեց իր հիւրերը Արարատ մարզաւանում։