Երեքշաբթի 22 նոյեմբերի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Վեհափառ Հայրապետի ընդունելութեան յանձնախմբի անդամներին:
Անդամներից են՝ տիար Ռուբիկ Կարապետեանը, տկն. Արմինէ Սէթխանեանը և տկն. Ժանէթ Թարվերդեանը:
Նրանք միասնաբար քննարկեցին վեհափառի Թեհրան կեցութեան և Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի հետ ունենալիք Իսլամ-Քրիստոնեայ երկխօսութեան հետ կապւած հարցերը։