Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԽԱՉԻ ՕԾՄԱՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ

 

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 30 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում յընթացս Ս. եւ անմահ պատարագի կատարւելու է եկեղեցւոյս նւիրած ադամանդակոռ Խաչի օրհնութեան եւ օծման արարողութիւնը ձեռամբ՝ թեմիս Առաջնորդ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆի։

Յայտնենք, որ ադամանդակոռ արծաթեայ խաչը Սրբազան հօր միջոցաւ եկեղեցւոյս նւիրեց, սեպտեմբերի սկիզբը գաղութս յատուկ առաքելութեամբ այցելած Հ. Հ. Օլիմպիական Կոմիտէի նախագահ եւ Ազգային բարերար տիար Գագիկ Ծառուկեանի կողմից իր ազգային առաջնորդարան այցելութեան ուրախ առիթով։

Խաչ օրհնելու եւ օծելու արարողութիւնը մեր եկեղեցու հոգեպարար արարողութիւններից է, հետեւաբար կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ լինելու սոյն արարողութեան հաղորդւելու համար խաչի խորհուրդով։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ