Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Չորեքշաբթի 13 Յուլիս 2016-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանի այցելեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի նախագահ դկտ. Ապուզար Էբրահիմիին։

Ընդունելութեան ներկայ էին Կենտրոնի փոխ նախագահ պրն. Ղահրաման Սուլէյմանին, տկն. Ռաշիդբէյգին եւ իրենց օգնականները։

Առաջնորդ Սրբազան հայրը իր ուրախութիւնը յայտնեց Կենտրոնում լինելու առիթով յաւելելով, որ անցնող 26 տարիների ընթացքում միշտ սիրով եւ կարօտի յատուկ զգացումով այցելել է եւ այցելում է այս Կենտրոնը։ Իր կարգին Կենտրոնի նախագահ դկտ. Էբրահիմին ջերմօրէն ողջունեց Սրբազան հօր եւ իր ընկերակցին եւ կարեւորութեամբ շեշտեց այս այցելութեան կարեւորութիւնը։ Այնուհետ խօսւեց յառաջիկայ դեկտեմբերի կէսերին Կենտրոնում տեղի ունենալիք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Մշակոյթի ու Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի միջեւ տեղի ունենալիք երկօրեայ համագումարի մասին ներկայութեամբ եւ մասնակցութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ իր ներկայացուցիչների։

Համագումարի թեմայի կապակցութեամբ խօսւեց տեւողութեան եւ գլխաւոր թեմայի մասին, որ լինելու է «Կրօնք եւ բռնութիւն» (Religion and violence)։

Խօսակցութեան մի այլ բաժնում խօսւեց Կենտրոնի եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան սերտ յարաբերութեան եւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան բնագաւառում ունեցած համագործակցութեան մասին։ Կազմակերպութեան տնօրէն՝ դկտ. Էբրահիմին մեծապէս գնահատեց Վեհափառ հայրապետի եւ Առաջնորդ Սրբազանի դերակատարութիւնը շրջանի եւ միջազգային միջ-եկեղեցական, միջ-կրօնական յարաբերութիւնների շրջագծում։ Աւելի քան մէկ ժամ տեւող ընդունելութիւնը անցաւ շատ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում։

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com