Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Միջ-թեմական երիտասարդական համագումար

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական բաժանմունքների կազմակերպութեամբ գումարւող միջ-թեմական երիտասարդական համագումարը սկսեց իր աշխատանքները, 14 Յուլիս 2016-ի առաւօտեան։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերից ժամանած երիտասարդները Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի Վեհարանի դահլիճիում հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ։ Նորին Սրբութիւնը բարիգալուստ մաղթելուց յետոյ մասնակիցներին, լուսարձակի տակ առաւ սոյն համագումարի կարեւորութիւնը, շեշտելով որ երիտասարդութիւնը կը պատկանի ներկային եւ ոչ ապագային ու նրա մէջ կը կայանայ գաղութների վերանորոգման եւ գոյատեւման հրամայականը: Վեհափառ Հայրապետը լուսարձակի տակ առաւ Սփիւռքի մէջ հայ ինքնութեան պահպանման կարեւորութիւնը եւ անդրադարձաւ Հայ Եկեղեցու դերակատարութեանը սրա մէջ։ Նա նշեց, որ մեր գաղութների մէջ այսօր մարդուժը կը պահանջէ արհեստավարժ երիտասարդներ, քաջալերելով երիտասարդութեան գործօն մասնակցութիւնը մեր ազգային ու եկեղեցական կեանքում։ 

Վեհափառ Հայրապետը նաեւ խօսեց Շաբաթ, 16 Յուլիս 2016-ի համագումարի յատուկ նիստերի ընթացքին  քննարկւելիք «Ընկերային ցանցերը եւ հայ երիտասարդութիւնը» այժմէական թեմայի մասին: 

Հանդիպումից յետոյ մասնակիցները ծանօթացան Սուրբ Աստուածածին Վանքին ու նրա մէջ գործող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան սիրտը հանդիսացող Դպրեվանքին: Թեմերից ժամանած երիտասարդները հպարտութեամբ շրջեցին Վանքի մէջ, տեսնելով վերանորոգուած եւ ամբողջական վանական համալիրի տեսք ստացած այս կենտրոնը, որ լծւած է Հայ Եկեղեցու համար հոգեւոր մշակներ պատրաստելու առաքելութեան:

Յուլիս 14 2016-ի յետմիջօրէին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Եպիսկոպոսարանի սրահում տեղի ունեցաւ միջ-թեմական երիտասարդական համագումարի Ա. նիստը: Նիստի բացումը կատարւեց «Տէրունական» եւ «Զգործս ձեռաց մերոց» աղօթքներով:

Ապա, ժողովականները լսեցին Կաթողիկոսարանի Երիտասարդական Բաժանմունքի գործունէութեան եւ աշխատանքների ամփոփ զեկոյցը, որտեղ յաջորդաբար իրենց զեկոյցները ներկայացրեցին Արաբական Միացեալ Էմիրութեան ու Քաթարի, Քուէյթի եւ Թեհրանի թեմի ներկայացուցիչները, որոնք լուսարձակի տակ առին իրենց շրջաններում կատարուող երիտասարդական ազգային-եկեղեցական գործունէութիւնը, երիտասարդութեան պատկերն ու վիճակը, ինչպէս նաեւ մարտահրաւէրներն ու առաջադրւած հարցերը: 

Պէտք է նշել, որ Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի ներկայացուցիչներն են՝ պրն. Շապին Աբրահամեանը և օր. Անի Քրիստի Մանւէլեանը, որոնք 2 առանձին ելոյթներով  ներկայացրեցին թեմի երիտասարդների աշխանքները և մտահոգութիւնները:

Նշենք, որ միջ-թեմական երիտասարդական այս համագումարը կը շարունակւի մինչեւ Շաբաթ, 16 Յուլիս 2016։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com