Չորեքշաբթի 13 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում ընդհանուր զեկոյց ներկայացւեց աշխատանքների եւ ծրագրերի վերաբերեալ:
Սրբազան Հայրը ողջունեց եւ գնահատեց Հոգեւոր Եղբայրակցութեան հոգեւոր-ընկերային ծառայութիւնը եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ