Մեծ Պահքը կիսւեց. Միջինք է: Օրը յիշեցնում է, որ մինչեւ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարութեան քսանչորս օր:
Նրանք ովքեր առաջին կէսում տկարացել կամ թոյլացել են պահեցողութեան մէջ, փափագեն որպէսզի երկրորդ կէսը պահեցողութեամբ անց կացնեն:
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տօնացոյցով Մեծ պահքի Միջինքը մարտի 6-ին է: Հայոց կենցաղում այն նշւել է ժողովրդական մի շարք սովորութիւններով:
Միջինքից սկսած` խաղաղական ժամերգութեան ընթացքում սկսում են երգւել Ստեղի շարականները` յաւուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական աւանդութեան` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի յաջողութիւն կունենայ: Նշելի է, որ անցեալում կարկանդակը բաժանելուն նոյնիսկ նկատի կունենային տան անասուններին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ