Երկուշաբթի, 26 փետրւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Ժանետ Կարապետեանին եւ Լիլիա Գէորգեանին:
Հանդիպմանը զեկուցւեց խորհրդի աշխատանքների մասին նաեւ հնչեցին առաջարկութիւններ Խորհրդի կազմի համալրման կապակցութեամբ:
Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց եւ յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:
Հանդիպմանը նաեւ ներկայ էր եկեղեցիների խորհուրդներից ընտրւած յանձնախմբի ներկայացուցիչ եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ