Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արցախի ազատագրական պայքարի եւ Բաքւում ու Սումգայիթում նահատակւած անմեղ զոհերի Հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի բոլոր եկեղեցիներում

Ուրբաթ, 23 փետրւար 2024 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում Ս. պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի, ինչպէս նաեւ քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. պատարագը նախագահեց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Հոգեհանգստից առաջ Առաջնորդ Սրբազան Հայրը յաւուր պատշաճի իր քարոզի սկզբում ասաց.«Այսօրւայ Աւետարանի այս դրւագը կապւած է հովիւ եւ հօտ յարաբերութեան, որտեղ Քրիստոս ասում է.«Ե՛ս եմ իսկական հովիւը: Իսկական հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիւ չէ, եւ որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին եւ փախչում՝ թողնելով, որ գայլը յափշտակի եւ ցրի ոչխարներին, որովհետեւ վարձկանը չի մտահոգւում ոչխարների վիճակով: Ե՛ս եմ իսկական հովիւը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, եւ նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպէս որ Հայրն է ճանաչում ինձ, եւ ես՝ Հօրը: Ես իմ կեանքն եմ տալիս իմ ոչխարների համար»»:

Սրբազան Հայրը բնաբան ընդունելով վերոնշեալ դրւագը ասաց.«Ընտանիքը նմանում է փոքր հօտի, որտեղ հայրը հովիւն է եւ մայրն ու զաւակները նրա խնամքին են յանձնւած իսկ աւելի մեծ մասշտաբում երկրները, որոնց պարագային, այն երկիրը, որ լաւ ղեկավար ունենայ բնականաբար օրէօր կը զարգանայ եւ կը հասնի իր նպատակներին իսկ երբ հոգ չտանի՝ այդ երկիրը կը քայքայւի»: Սրբազան Հայրը շարունակեց.«Դժբախտաբար մենք էլ այս օրերին, ապրում ենք հայրենիքի տխուր վիճակում. մեր հայրենիքը այսօր երկու թշնամիների կողմից հալածւում է եւ ամենօրեայ սպառնալիքներն են, որ վախի մէջ են թողնում մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին եւ հայրենակիցներին, որովհետեւ տիրութիւնը պէտք եղածի պէս տեղի չի ունենում եւ դրա համար մենք դժբախտ վիճակի մէջ ենք մնացել իսկ ես հաւատացած եմ, որ պատմութեան մէջ անշարժ իրողութիւններ չկան ամէն ինչ փոփոխական է եւ շարժական. անկարելի բան չկայ Էականը, որ մենք մեր ունեցածին տիրութիւն անենք եւ մեր գիտակցութեան մէջ կենդանի պահենք Արցախը վերադարձնելու գաղափարը, Արցախը շէնացնելու մտածումը եւ այն ժամանակ կը հաւատանք, որ մենք պէտք է յաջողենք մեր նպատակներում»:

Սրբազան Հայրը յայտնեց.«Այսօր Հոգեհանգստեան արարողութիւն պիտի կատարենք Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի, ինչպէս նաեւ քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար: Հոգեհանգիստը մեզ համար պէտք է լինի ուժի եւ գօրութեան աղբիւր, որպէսզի այդ երիտասարդների նահատակութեամբ զօրացած, մենք կարողանանք տէր կանգնել մեր արժէքներին: Թող Աստւած իր երկնային արքայութեան մէջ ընդունի մեր բոլոր հայ նահատակների հոգիները եւ մեզ տայ Ս. Հոգու մխիթարութիւն որպէսզի զօրացած եւ ամրացած շարունակենք մեր կեանքի գոյապայքարը յանուն մեր արժէքների ձեռքբերման եւ յանուն մեր կեանքին եւ հայրենիքին»: Ամէն

Պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական Խորհրդի ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ