Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ՝ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԱՌԻԹՈՎ

Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։

Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։

Առ այդ մեծ պահոց առաջին շաբաթից, հինգշաբթի՝ 15 փետրւար 2024 թւականից սկսեալ Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւելու է առաւօտները՝ Արեւագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններն ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

Ա.- Ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին Արեւագալի ժամերգութիւն բոլոր եկեղեցիներում՝ առաւօտեան ժամը 9։00-ին իսկ երկուշաբթիից-ուրբաթ երեկոները Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ։

Բ.- Ամէն երկուշաբթի օրերին հերթաբար մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն՝ առաւօտեան ժամը 9-ին ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

1- Երկուշաբթի, 19 փետրւար 2024 թւականի առաւօտեան ժամը 9-ին, Ս. Մինաս եկեղեցի
2- Երկուշաբթի, 26 փետրւար 2024 թւականի առաւօտեան ժամը 9-ին, Ս. Աստւածածին եկեղեցի
3- Երկուշաբթի, 4 մարտ 2024 թւականի առաւօտեան ժամը 9-ին, Սրբ. Վարդանանց եկեղեցի
4- Երկուշաբթի, 11 մարտ 2024 թւականի առաւօտեան ժամը 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
5- Երկուշաբթի, 18 մարտ 2024 թւականի առաւօտեան ժամը 9-ին, Սրբ․ Թարգմանչաց եկեղեցի

Մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութիւններին, որպէսզի մեր հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով եւ հոգեւոր երգերով առաւել եւս զօրանան իրենց հաւատքում։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ Նախատօնակ Տեառնընդառաջի ՝Աւետարան Ըստ Ղուկասի2։22-40

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ,Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն եւ Բուն բարեկենդան

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ