Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երեքշաբթի, 6 փետրւար 2024 թւականին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավարներին։

Այդ առիթով նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սուրբ Գէորգ եկեղեցում, Արժ․ Տ․ Վրթանէս Քհնյ․ Բաբախանեանի ձեռամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Արարողութեանը ներկայ էին, թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին նաեւ իրենց մասնակացութիւնն էին բերել՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ պրն. Հայկազ Շիրւանեանը, եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչներն ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը քարոզի ընթացքում անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց․«Այսօր մեր եկեղեցու մեծագոյն տօներից մէկն է, Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօն։ Հոգեւորականներ, որ իրենց մէջ խտացրել են հաւատքի ու հայրենիքի սիրոյն խորհուրդը։ Տօն՝ որ մեր հայրերի գնահատումով մեծագոյն տօնն է, պարզապէս դրա համար, որ մեր ժողովրդի հայրերը իրենց հաւատքի սիրոյն Քրիստոսին խոստովանեցին իբրեւ Տէր եւ Փրկիչ եւ նահատակւեցին»։ Նա յաւելեց, որ Ղեւոնդեանց քահանաների նահատակումը նւիրագործում է քահանայութիւնը․ ապա ասաց՝ ամբողջ վարդանանց պատերազմի էութիւնը եւ հոգեկան ուժը Ղեւոնդ Երէցից սկսեց։ Նա, որ քաջ հերոս էր հաւատքի եւ երբեք չզլացաւ խոստովանելու իր հաւատքը եւ երբ նախարարները առ երես ուրացան քրիստոնէութիւնը Տիզբոնի մէջ, որպէսզի փրկեն իրենց հայրենիքը,Ղեւոնդ Երէցը Անգղ գիւղի մէջ ապստամբութեան հրաւիրեց ժողովրդին մոգերի ու նրանց զինւորների դէմ ու վռնդեցին հայրենիքից։

Սրբազան Հայրը իր խօսքի այլ բաժնում ասաց, որ նահատակութիւնը սուրբ պարտականութիւն եւ սրբութիւն է բոլոր նրանց համար, որոնք Քրիստոսին ընդունել են, որպէս Տէր եւ Փրկիչ եւ Իր սիրոյն նահատակւել են, որոնք ամէն ձեւով փորձել են իրենք իրենց հաւատարիմ պահեն։ Ապա վերադառնալով օրայ սրբերին ասաց, որ նրանք որպէս այդպիսիք աննկուն հաւատքով դիմադրել են չարչարանքներին, տառապանքներին եւ ոչ մի ժամանակ չեն տկարացել իրենց հաւատքի մէջ, որովհետեւ հաւատքը այն ներգործող ուժն է որ մարդուն անարատ է դարձնում եւ զօրացնում ու ամրացնում է իր կեանքի եւ իր գործի մէջ։ Նա անդրադառնալով օրւայ աւետարանական հատւածին,որ ասում է.«Մի վախեցէք նրանցից, որոնք մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք Աստծուց, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի դժոխք գցելու», հաստատեց այն իրողութեան որ բազում քրիստոնեաներ իրենց կոչումի համար նահատակւել են, բայց իրենց մահը եղել է ֆիզիկական, ուստի ապրել է նրանց հաւատքը։

Նա յաւելեց, որ դարեր վասն հաւատոյ եւ վասն Հայրենիքի կարգախօսը մեր ազգի ներշնչման աղբիւր է եղել ու այսպէս մեր սէրը հայրենիքի հանդէպ ամրացնում, զօրացնում, անհրաժեշտութեան պարագային նոյնիսկ մեզ նահատակութեան է մղում: Նա յաւելեց, որ փաստը մեր վերջին երեսուն տարիների պատմութիւնն է: Արցախեան պատերազմի աւելի քան տասնհինգհազար նահատակները պայքարեցին իրենց հաւատքը եւ հայրենիքը պահելու համար, եւ այսօր ունենք մեր հայրենիքը եւ յուսով ենք, որ շուտով կտիրանանք մեր Արցախին։ Սրբազան Հայրը մաղթեց քահանայ հայրերին Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենք առաքելութիւնը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների հանգստեան համար։

Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերին Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս եւ Բարթուղիմէոս եկեղեցիների Եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ