Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի հանդիսաւորապս ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» հռչակելու կապակցութեամբ:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու կիրակնօրեայ Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով ու Հայրապետական պատգամով։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ