Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Աբրահամեան կրօնների բնօրրան՝ Պաղեստինեան հողի օկուպացիայի սկզբից ի վեր, թշնամական Սիոնիստական ռեժիմը խախտելով միջազգային կոնվենցիաներն ու օրէնքները, պաղեստինեան ազգի նկատմամբ զանգւածային սպանութիւններ ու պաշարումներ է իրագործել։

Օսմանեան կայսրութեան հիմնադրումից եւ այդ կայսրութեան սիոնիստ գործակալների ներթափանցումից ի վեր հայ ազգը ենթարկւել է ջարդերի ու անմարդկային սպանութիւնների ու էթնիկ զտումների։ 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութիւնը այս իրողութեան ապացոյցն է։ Այսօր մենք ականատես ենք լինում պատմութեան կրկնութեան. Բաքւի վարչակարգը Իսրայէլի զաւթիչ կառավարութեան ուղարկած ռազմական օբիեկտներով ու աջակցութեամբ էթնիկ զտման ենթարկեց Արցախում առաւել քան չորս հազար տարի ապրող հայ ժողովրդին եւ վտարեց իրենց պապենական հայրենիքից։

Մենք՝ Իրանի հայ համայնքը, մեզ աշխարհի ճնշւած ժողովուրդների՝ յատկապէս պաղեստինեան ժողովրդի ցաւակից եւ համախոհն համարելով, դատապարտում ենք վերջին օրերին Գազայի հատւածի վրայ Իսրայէլի դաժան յարձակումները եւ յատկապէս «Ալ-մոամմեդանի» հիւանդանոցի ռմբակոծմանը, որտեղ զոհւեցին մեծ թւով երեխաներ եւ կանայք, ինչպէս նաեւ բուժաշխատողներ։ Նաեւ աշխարհի ազատատենչ ժողովուրդներին եւ նահատակների ազգակիցներին փոխանցելով մեր խորզգաց ցաւակցութիւնները, նրանց համար Ամենակարող Աստծուց երկնային խաղաղութիւն ենք հայցում։

Մենք ուժեղ կերպով դատապարտում ենք իսրայէլական հակապաղեստինեան այս անմարդկային արշաւանքը, որին զոհ գնացին հազարաւոր երեխաներ, ազնիւ մարդիկ։ Զգում ենք դառնութիւնը Պաղեստինի ժողովրդի եւ խորապէս ցաւակցում Պաղեստինի աղնիւ եւ մարտունակ ժողովրդին,որ 1948 թւից ի վեր տառապում է իսրայէլեան բռնութիւնից։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ