Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՏՕՆԱԿԱՏԱՐՒԵՑ ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԸ

Շաբաթ, 14 հոկտեմբեր 2023 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբ. Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։

Արարողութեանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, Քահանաից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, ուսուցչական կազմն ու փոխտեսուչները, հոծ թւով աշակերտութիւն եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Առաջնորդ Սրբազան Հօր կարգադրութեամբ օրւայ քարոզը փոխանցեց Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։
Քահանայ Հայրը, Սրբազան Հօր ողջոյները փոխանցելով անղրադարձաւ այն իրողութեան, որ Հայոց Այբուբենը, որպէս աստւածային պարգեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով տրւեց հայ Ժողովրդին, որպէսզի Աստւած հայի հետ հայերէն խօսի։ Այդ իսկ պատճառով հայ ժողովրդը Սուրբ Սահակին ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ նրանց աշակերտներին մեծարում ու փառաւորում է, քանզի իւրաքանչիւրն իր հերթին, հայ ժողովրդի համար հանդիսացել է որպէս դուռ՝ ինքնաճանաչման եւ գիտութեան։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ աշակերտներին բաժանւեց մշակութային փաթեթներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ