Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՒ «Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 4 հոկտեմբեր 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Շինարարական մարմնի եւ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի անձնակազմերը։

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը երկու հանդիպումների սկզբին, Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ շնորհակալական խօսք ուղղեց երկամեայ գործունէութեան ընթացքին ցուցաբերւած սերտ համագործակցութեան ուղղութեամբ։

Հանդիպման ընթացքին Ժողովականներն ունկնդրեցին երկու մարմինների երկամեայ գործունէութեան զեկոյցները եւ հարցերն ու առաջարկութիւնները՝ ապագայում առաւել արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալելու նպատակով։
Հարկ է նշել, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Շինարարական մարմինը վերահասու է դպրոցների, եկեղեցիների եւ ազգապատկան կալւածների շինարարական աշխատանքներին իսկ համայնքիս միակ ազգային առողջապահական կենտրոն՝ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի աշխատանքներին հետամուտ է Բուժարանի Խնամակալ մարմինը:

Պրն. Նորայր Արամեանը վերոնշեալ հանդիպումների կապակցութեամբ նախ անդրադառնալով Շինարարական մարմնի հետ կայացած հանդիպմանը յայտնեց, որ Մարմինն ընթացիկ շրջանում, ըստ իր առաքելութեան վերահասու է եղել թեմապատկան կալւածների շինարարական աշխատանքներին, սակայն անդրադառնալով մեծամասն շէնքերի մաշւածութեանը՝ մեծածախս շինարարական աշխատանքների կանխման, աշխատանքների արագացման, արդիւնաւէտութեան եւ ժամանակի խնայմանը նկատառումով, կարեւորեց վերանորոգման ու տեխնիկական սպասարկման եւ առօրեայ ձեւաչափով համակարգ ունենալու պարագան:

Պրն. Արամեանը «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի հետ կայացած հանդիպման շրջագծում ընդգծեց, որ ընթացիկ շրջանում «Ա.Աւետիսեան» Ազգ. Բուժարանը, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ Խնամակալ մարմնի ջանքերի շնորհիւ շարունակել է համայնքին սպասարկել աւելի բարելաւած կարգավիճակով եւ բժիշկների, անձնակազմի եւ ծառայութիւնների մատուցման որակի եւ քանակի բարձրացման շնորհիւ դիմորդների թիւն ունեցել է ակնառու աւելացում: Նա նշեց, որ Վերջին տւեալների համաձայն 1402 թ. թիր ամսում ընդհանուր դիմորդների թիւը 11.572 հոգի է եղել եւ նշելի է, որ միջին հաշւով ընդհանուր դիմորդներից 48-ը հայ են:

Թեմական խորհրդի ատենապետը յայտնեց, որ Բուժարանի Խնամակալ մարմնի հիմնական աշխատանքը կենտրոնացած է եղել Բուժարանի կարգավիճակը բարեսիրականից մասնաւոր դարձնելու ուղղութեամբ, որն արդէն իսկ գործադրման փուլում է եւ վերջնականօրէն արդիւնաւորւելով, հնարաւոր կը լինի բուժսպասարկութիւններն ընդլայնել եւ աւելի լաւ ծառայութիւններ մատուցել հասարակութեանը իսկ մասնաւորացման կատարելագործման գործընթացում սահմանւած չափանիշներին մօտենալու նկատառումով, անհրաժեշտ են մի շարք նորոգութիւններ եւ բարեկարգումներ, որոնք ծախսատար են եւ հարկ է այս ուղղութեամբ ծախսերը հոգալու հնարաւոր ելք գտնել:

Նա յաւելեց, որ Բուժարանը վերջին չորս տարիների ընթացքում, բոլոր դժւարութիւններով հանդերձ աշխատել է հնարաւորութեան սահմաններում ինքնաբաւ լինել, ինչը մասամբ յաջողւել է:

Աւարտին, պրն. Արամեանը մէկ անգամ եւս գնահատանքով անդրադարձաւ Շինարարական մարմնի եւ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի ծաւալած երկամեայ դրական գործունէութեանը եւ ցուցաբերած սերտ համագործակցութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ