Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Հոկտեմբերի 6-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հանդիպում: Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Ադրբեջանի Արցախի գրաւումով պարզւած կացութեանը, մեր ժողովրդի մօտ ստեղծւած խոր ցաւին ու ընդվզմանը եւ Հայաստանում հաստատւած Արցախի մեր զաւակներին մարդասիրական օժանդակութիւն փոխանցելու անյետաձգելի անհրաժեշտութեանը: Յայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանից։

Նորին Սրբութիւնը յայտնել է, որ Հայաստանն ու մեր ժողովուրդը նոր իրավիճակի առաջ են կանգնած: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանը մօտկից հետեւի տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին եւ հաւասարակշռւած քաղաքականութիւն վարի՝ հեռու պահելով Հայաստանը անհամաչափ քայլերի վտանգաւոր հետեւանքներից: Ապա, Հայրապետը ընդգծել է, որ իր արժեւորումով, ներկայ հանգրւանում իրապաշտ մօտեցումով ռազմավարական նոր մօտեցում հարկ է ճշտւի, նկատի ունենալով յատկապէս հետեւեալ երեք կէտերը.-

ա) Ռազմագերիներու եւ Ադրբեջանի կողմէ կալանաւորւած Արցախի պետական անձնաւորութիւններու ազատ արձակում։
բ) Մարդասիրական օժանդակութիւն Արցախի մեր զաւակներուն։
գ) Միջազգային երաշխիք արցախցիներուն վերադարձի իրաւունքին:

Միաբանութիւնը իր խոր ընդվզումը յայտնեց Ադրբեջանի կողմէ Արցախի խաղաղ հայ բնակչութեան դէմ շղթայազերծւած պատերազմին եւ բռնի ոյժով զայն իր պատմական հողերէն հեռացնելու անարգ քաղաքականութեան, որ իր մօտեցումով, եղանակով ու նպատակով ցեղասպանութիւն էր:

Միաբանութիւնը նաեւ խստօրէն դատապարտեց Ադրբեջանի կողմէ Արցախի նախկին եւ ներկայ պետական պատասխանատուներուն ձերբակալումը եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ շարունակւող սպառնալիքները:

Ապա, ան կոչ ուղղեց Հայաստանի իշխանութեան, որ առաջնահերթութիւն ընծայէ Հայաստան ապաստանած Արցախի ընտանիքներուն՝ օժանդակութեան յատուկ ծրագիրներ մշակելով, ինչպէս նաեւ միջազգային համայնքին՝ նոյն նպատակին համար անհրաժեշտ օժանդակութիւնը կատարելու:

www.armenianorthodoxchurch.org

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ