Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Սեպուհ Սրբազան. «Կը գայ այն օրը, երբ մենք կրկին պէտք է տեսնենք Արցախի դրօշը Արցախում ծածանւած»

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 32-րդ ամեակի առիթով, կիրակի 24 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան թեմիս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահում էր թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ս. պատարագի ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը, որից յետոյ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Սրբազան Հայրը իր քարոզում անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց.-«Հանրապետական մաղթանքը հանրապետութեան խաղաղութեան, բարօրութեան, բարգաւաճման եւ զօրութեան համար է եւ մենք այդ յոյսով եւ հաւատքով աղօթում ենք մեր հայրենիքի անսասանութեան համար»։ Նա ընդգծեց, որ դժբախտաբար, այս տարի Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնը պատւած է տխրութեամբ, մեր ժողովրդի աչքերում արցունք կայ, սրտերում ցաւ եւ վիշտ, որովհետեւ մեր պատմական հայրենիքին անքակտելիօրէն մաս կազմած եւ կազմող Արցախն այսօր վիրաւոր է եւ թշնամու ճիրանների ներքոյ, բայց մեր պատմութիւնը նման դէպքեր շատ է տեսել, թէեւ մեր ժողովուրդը անգամներ մահւան ճիրանների մէջից է անցել, բայց հաւատացած է, որ ինքը ծնւած չէ մեռնելու համար, ինքը ծնւած է ապրելու, ստեղծագործելու եւ գոյատեւելու համար: Սրբազան Հայրը ընդգծեց. «Ես հաւատացած եմ, որ կը գայ այն օրը, երբ մենք կրկին պէտք է տեսնենք Արցախի դրօշը Արցախում ծածանւած»: Սրբազան Հայրը պատմութեան իմացութիւնը կարեւորելով ասաց որ այն բոլոր ժողովուրդները, որ հաւատարիմ են իրենց պատմական հայրենիքին ու ազգային արժէքներին, սրբութիւններին ու աւանդութիւններին, այդ ժողովուրդը կառչած կմնան իրենց էութեան։

Օրւայ արարողութեանը ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհըրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, հիւրաբար Թեհրանում գտնւող Ղպտի եկեղեցու հոգեւորականներից, եւ հայրենակիցներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ