Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Արցախում ստեղծւած իրավիճակին հնարաւոր եղանակներով աջակցելու հարցերի քննարկման օրակարգով, չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախաձեռնութեամբ, հրատապ կարգով խորհրդակցական հանդիպում կայացաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Վիգէն Բաղումեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետը:

Հանդիպման սկզբում, Սրբազան Հայրը նախ անդրադարձաւ Արցախում տիրող ողբերգական իրադարձութիւններին եւ յայտնեց, որ մեր պատմական Հայրենիքը, Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը յայտնւած են Հայոց պատմութեան ամենածանր, ողբերգական եւ ճակատագրական ժամանակահատւածում եւ մենք թէ՛ որպէս գաղութ եւ թէ՛ որպէս ժողովուրդ չենք կարող անտարբեր մնալ այս դառն իրողութեան դիմաց եւ կոչւած ենք համատեղ կերպով մտածելու Արցախի ժողովրդին աջակցելու հնարաւոր միջոցների որոնման մասին: Ապա խօսքը փոխանցեց ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Վիգէն Բաղումեանին, ով հանագամանօրէն բացատրութիւններ տւեց իրականացւող աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում հրաւիրեաները, իւրաքանչիւրն իր հերթին, անդրադարձան ստեղծւած իրավիճակին եւ հնարաւոր քայլերին: Խորհրդակցութիւնից յետոյ եւ կարծիքների փոխանակման արդիւնքում, համաձայնաբար որոշւեց նամակներ յղել երկրի Հոգեւոր Առաջնորդին եւ պատկան այլ մարմիններին ինչպէս նաեւ ՄԱԿ-ի եւ Եւրոխորհրդի ղեկավարութեան:

Ժողովականները ընդառաջեցին նաեւ Սրբազան Հօր մտածումը՝ եկեղեցիներում Արցախի զօրակցական եռօրեայ աղօթքի եւ եկեղեցիների զանգերը ղօղանջելու վերաբերեալ: Գնահատւեց նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի ունեցած դիպուկ, հանգամանալից ու ընդգրկուն ելոյթը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ