Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆԻ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Շատ սիրելի եւ թանկագին աշակերտ-աշակերտուհիներ,

Քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնութեամբ ողջունում եմ ձեզ բոլորդ եւ ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ վերամուտի առիթով. մաղթում եմ ձեզ առողջութիւն, մտքի պայծառութիւն եւ յաջողութիւն:

Դպրոցը մեր առաջ բացում է գիտութեան ճանապարհը, որ մեզ առաջնորդելու է կեանքը ճանաչելու, պատմութիւնը գիտենալու եւ մեր պարագային մեր հայերէն լեզուն, կրօնն ու պատմութիւնը լաւապէս սովորելու:

Այսօրւայ աշխարհում ապրող մարդը պէտք ունի ճշմարիտ ու բազմակողմանի գիտութեան, իսկ մեր պարագային նաեւ աստւածային գիտութեան, որ բովանդակում է Աստւածաշնչեան գիտելիքներ, մեր լեզւի իմացութիւն եւ հայոց պատմութիւն եւ ամէն ինչ, որ մեր ժողովրդի կեանքի հետ է կապւած:

Ամէն մի ժողովուրդ պէտք է, որ լաւ ճանաչի իր պատմութիւնը, որպէսզի կարողանայ այսօրւայ աշխարհում իր տեղը ունենայ: Հարկ է խորապէս սովորի իր լեզուն, որպէսզի կարողանայ ուղիղ եւ ճշգրիտ կերպով տիրապետել այլ լեզուներին նաեւ: Մեր ժողովրդի պատմութիւնը ուսանելի շատ բաներ ունի, որոնց իմացումով մենք հաղորդակցութեան մէջ ենք մտնում մեր հայրերի կեանքին, մեր հայրենիքի պատմական, եկեղեցական եւ աշխարհագրական իրականութիւնների հետ: Նա ով իր պատմութիւնը չի գիտեր նման է այն նաւին, որ ովկիանոսի մէջ տարուբերւում է քշւելով կեանքի ալիքներից:

Սիրելի աշակերտներ-աշակերտուհիներ լաւ իմացէք, որ ձեզ շատ եմ սիրում եւ դրա համար էլ ուզում եմ, որ դուք ամենալաւ ու աշխատասէր աշակերտները լինէք:

Դպրոցական վերամուտի առիթով կրկին անգամ շնորհաւորում եւ օրհնում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ պտղաբեր եւ արդիւնաբեր տարեշրջան: Այս առիթով ողջունում եմ նաեւ ձեր ուսուցիչներին, տեսուչներին, փոխտեսուչներին եւ ծնողներին, բոլորին մաղթելով առողջութիւն եւ համբերատար աշխատանք:

Աստւած օրհնի ձեզ. վստահ եղէք, որ միշտ աղօթող եմ ձեզ համար:
Մնամ սիրով, օրհնութեամբ եւ աղօթասացութեամբ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2023

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ