Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արցախի Հանրապերութեան Անկախութեան Հռչակման օրւայ առիթով, Հոգեհանգստեան յատուկ արարողութիւն

«ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է ԵՂԵԼ, ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԻՏԻ՛ ՄՆԱՅ»

Արցախի հռչակման 32-րդ ամեակ՝ Սեպտեմբերի 2-ը հայաշխարհը նշեց հոգեհանգստեան արարողութիւններով ու բողոքի երթերով: Այդ առիթով, շաբաթ սեպտեմբերի 2-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ կիրակնամուտի արարողութիւն, եւ ապա ժամերգութեան աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի Հանրապետութեան նահատակւած հայ զաւակների հոգիների խաղաղութեան համար:

Օրւայ արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը, եւ պատգամաւորներ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամներ, Թեհրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Յւաւարտ կրօնական արարողութեան Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքն ուղղելով ներկաներին ասաց.-«Աստւածաշունչը մեզ համար մխիթարութեան եւ միաժամանակ զօրութեան ամենագեղեցիկ աղբիւրն է։ Այն պատմում է թէ եբրայեցիները Բաբելոնի միջոցով գերեվարութեան տանելուց յետոյ եւս ոչ մի ժամանակ հայրենիքի հանդէպ սէրն ու կարօտը իրենց մտքից դուրս չեն հանում։ Այդ ժողովուրդը հայրենասիրական սաղմոսներով՝ իր կապւածութիւնը, իր նւիրւածութիւնը եւ սէրն է յայտնում իր հայրենիքի նկատմամբ,որովհետեւ հայրենիքը իւրաքանչիւր ժողովրդի գոյութեան երաշխիքն է. հայրենիքը տւեալ ժողովրդի ամրութեան եւ յաւերժութեան երաշխիքներ են եւ դրա համար հայրենիքի սէրն ու կապւածութիւնը միշտ ամրացնում եւ զօրացնում է հայրենասէրին»։

Նա յաւելեց.-«Երեսուն երկու տարիների առաջ մեր Արցախի հերոսական ժողովուրդը՝ իրենց հայրենի ու հարազատ հողի վրայ, իրենց արեամբ անկախութիւն հռչակեցին։ Նրանք հաւատարմօրէն կատարեցին իրենց պապերի հետ կնքած ուխտը եւ երեք տարի անընդհատ կռւելով ու իրենց արիւնը մայր հողին յեղելով, վերջապէս մայիսին կարողացան ծունկի բերել թշնամուն: Մեր ժողովրդը իր քրտինքով աշխատելով այդ հողի վրայ ամրագրեց իր գոյութիւնը, բայց դժբախտաբար աշխարհի չարի արբանեակները չկարողացան տանել մեր ժողովրդի յաղթանակը ու աւերեց մեր դրախտավայր եւ հայ մարդուն՝ իր հայրենիքին կապող դրախտային Արցախը: Բայց հոգ չէ, քանի որ մենք այսօր այս տօնակատարութեամբ ուխտ ենք անում, որ նոյն յանձնառութեամբ պիտի մեր կեանքը նւիրենք Արցախի պաշտպանութեան համար»։

Նա յաւելեց.-«Մեր ժողովուրդի կեանքում միշտ եղել են ցաւալի դէպքեր, միեւնոյն ժամանակ յաղթել ու վայելել ենք յաղթանակի ուրախութիւնը եւ թէ պարտւել ենք, սակայն երբեք մեր գոյապայքրի մէջ չենք յուսահատւել ու միշտ ամուր կանգնած ո՛չ ենք ասել թշնամու գերիշխանութեանը։ Ո՛չ ենք ասում այսօր էլ նրանց։ Մենք այսօր չենք կարող ընդունել եւ Դարաւոր Արցախը տեսնել նորելուկ Ադրբէյջանի կազմի մէջ։
Մենք նոյնն ասում ենք նաեւ Հայաստանի իշխանութիւններին, որ իրենք իրաւունք չունեն ողջ հայ ժողովրդի սեփականութիւնը եղող Արցախը ընդունել տալ Ադրբեջանի կազմի մէջ»։

Թեմակալ առաջնորդը խօսքն ուղղելով ՄԱԿ-ի քարտուղարին, ով ժամանակին եղել է «Գիւլբենգեան» հիմնադրամի հոգաբարձուների անդամ, ասաց. «Մեր ակնկալութիւնն է, որ ՄԱԿ-ի քարտուղարը անձամբ այցելի Արցախ եւ փորձի ինքն էլ իր հերթին Արցախի շրջափակման ենթակայ եւ ամենօրեայ մահւան սպառնալիքին ենթակայ մեր ժողովրդի շրջափակումը վերացնել»:

Սրբազան Հայրը, իր խօսքերի աւարտին Արցախի ու հայրենիքի հանդէպ անտարբերութիւնը, դաւադրութիւն համարելով ասաց.-«Այսօր իւրաքանչիւրիս իրաւական պարտականութիւնն է, որ մեզ ամրացնենք ու զօրացնենք, որպէսզի կարողանանք առաւելագոյն գիտակցութեամբ եւ նախանձախնդրութեամբ մեր կեանքի գոյապայքարը շաունակել»։

Նա յոյս յայտնեց, որ մենք պիտի կարողանանք յաղթահարել այս փորձանքը եւ դարձեալ վերականգնենք ու վերամիաւորենք ամբողջ պատմական Արցախը իր ամբողջ տարածքներով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ