Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի 29 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Իրանի Սրբազան Պայքարի լրագրողների կազմակերպութեան փոխնախագահ՝ պրն. Սալեհիի, ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Զաքարիայի, հանրային կապի պատասխանատու՝ պրն․ Մոլաւիի, նահատակաց կազմակերպութեան գործերի համադրիչ՝ պրն. Վահիդ Սամաւաթի, նիւթականի պատասխանատու՝ պրն. Հեսամէդին Ամիր Հոսէյնիի, յատուկ ծրագրերի համդրիչ՝ պրն. Ամիր Հոսէյն Շիր Աֆքանիի եւ արարողութեան պատասխանատու՝ պրն. Էրֆան Ամիր Հոսէյնիի հետ։

Հանդիպման սկզբում Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունեց եւ յայտնեց Իր ուրախութիւնը պատւիրակութեան ներկայութեան համար նշելով, որ այցելու կազմակերպութիւնը իսլամական յեղափոխութեան սկզբից սկսեալ եղել է նաեւ իրանահայութեան սրտի խօսքի թարգմանը․ Կազմակերպութիւն, որ միշտ իրանեան հայրենիքի եւ Իրանի ժողովրդի համար է աշխատել։ Սրբազան Հայրը յաւելեց, որ ամէն տարւայ սեպտեմբերի վերջաւորութեան մեր եկեղեցին ու իրանահայութիւնը յատուկ արարողութեամբ մեծարում է Իրան-Իրաք պատերազմի նահատակներ յիշատակը, քանի որ Իրանի նահատակները երկրի հասարակութեան ամենայ ազնիւ անձնաւորութիւններն են, որոնք իրենց նոյնականացրել են հայրենի հողի հետ եւ արիւնն են յեղել հայրենիքի պաշտպանութեան Համար։

Դոկտ․ Զաքարիային եւս իր հերթին շնորհակալական արտայայտութիւններով հանդէս գալուց յետոյ, ի հաստատում Սրբազան Հօր խօսքերի՝ ներկայացրեց իրենց կազմակերպութիւնը ու բովանդակալից բացատրութիւններ տւեց իրենց կազմակերպութեան մէջ ծաւալւող սրբազան պայքարի ու դիմադրութեան պատմութեան ոլորտում ծաւալւող լրատւական, բանաւոր պատմութեան փոխանցման ու այդ ուղղութեամբ կազմակերպւած դաստիարակչան աշխատանքների շուրջ։

Նա նաեւ յայտնեց այդ ոլորտում՝ Իրանի ազգային հեռուտացուցային եւ ձայնասփիւռային կազմակերպութիւնում ներառել հայ հայրենակիցներին, Իրանի յեղափոխութեան ու նաեւ պարտադրեալ պատերազմում հայ ժողովուրդի ներդրումների պատմութիւնը փոխանցելու նպատակով։

Առաջնորդ Սրբազան Հայրը ինչպէս միշտ հայ ժողովրդին ներկայացրեց իրանեան հայրենիքի շահերի մշտնջենական պաշտպան ու յաւերժական այդ երկրի սէրը իր սրտում փայփայող ժողովուրդ եւ յոյս յայտնեց, որ Իրանը ինչպէս միշտ թեւ ու թիկունք հանդիսանայ Հայաստանին ու Արցախին, որպէսզի միասնաբար յաղթահարեն Ադրբեջանական ու Սիոնիստական վարչակարգի հակահայ եւ հակաիրանական սադրանքներին։

Այս հանդիպման նաեւ ներկայ էին, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն․ Հայրիկ Աղանեանը եւ հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ Արժ․ Տ․ Գրիգորիս Քահանայ Ներսէսեանսը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ