Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 4 օգոստոս 2023 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ընկերակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սեւան Դանիէլեանը այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութիւն եւ հանդիպում են ունեցել Ի. Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:

Պրն. Դեսպանը ջերմօրէն ողջունել եւ բարի գալուստ է մաղթել հիւրերին: Հանդիպման ընթացքին կարեւորութեամբ խօսւել է հայ-իրանական եւ երկու ժողովուրդների վաղեմի սերտ ու բարեկամական յարաբերութիւնների մասին մասնաւորելով յատկապէս մշակութային յարաբերութիւնները եւ հայութեան բերած ներդրումը, ընդհանրապէս իրանեան արւեստին:

Հանդիպմանը անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչութեան դէմ թշնամական գործողութիւններին եւ աւելի քան 8 ամիս շուրջ 120 հազար բնակչութեան շրջափակմանը նաեւ տարածաշրջանային իրադարձութիւններին, որտեղ շեշտւել է կարեւորութիւնը Իրանի դերակատարութեան, որն իր հզօրութեամբ եւ ինչու չէ նաեւ քաղաքակրթական բարձր մակարդակով կարող է մեծ դեր ունենալ տարածաշրջանի խաղաղութեան կառուցողական գործում:

Դեսպանը նաեւ իր կարգին ընդգծել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների եւ երկուստէք համագործակցութեան կարեւորութիւնն ու այս ուղղութեամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտութիւնը:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցել է շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ