ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն Սրբոցն՝Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին եւ Միւռոնայ եպիսլոպոսին։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւաժաժնի ի Աննայէ

Շաբաթ 12 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 14 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 19 Դեկտեմբերի 2020;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 24 Դեկտեմբերի 2020;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 26 Դեկտեմբերի 2020;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ՈՒ ԴՌՆԲԱՑԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քառասնորդաց Մեծ Պահոց ժամանակաշրջանը Գալստեան կիրակիի խորհրդով հասնում էր իր աւարտին: Եւ Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում էր Օծեալ Փրկչին երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն էր հանդիսանալու իր մարդեղութեան գլխաւոր նպատակին՝ մարդկային ցեղի փրկագործութեանը: 

Սոյն Սրբազան ժամանակահատւածը,  որի ընթացքին մարդկութեան Փրկիչը, պատմութեան տառապանքի երկաթեայ մատեանին մէջ արձանագրւած ամենադառն ու մարդկայնօրէն աներեւակայելի եւ անտանելի չարչարանքների, հակառակութեան, թշնամանքի, ատելութեան ու մերժումի ստորնացուցիչ վարմունքի ազդեցութեանց բաժակը ցմրուր էր ըմպելու, մեր եկեղեցու ծիսակարգում ու լեզւամտածողութեան մէջ կոչւում է ԱՒԱԳ ՇԱԲԱԹ:

 

Խոստացեալ Փրկիչը, որ էութեամբ Աստւած էր, միաժամանակ  Թագաւոր էր: Ուստի որպէս թագաւոր հարկ էր իր քաղաքը մտնէր եւ որպէս փրկիչ էլ՝ իր ժողովուրդը փրկէր: Սակայն այդ փրկութիւնը երբեք էլ նիւթական զէնքերի միջոցով մղւած պատերազմով ձեռք չպիտի բերւէր, այլ՝ խոնարհութեամբ եւ Աստծու կամքին կատարեալ հնազանդութեամբը: Եւ դա ուրիշ բան չէր, եթէ ո՛չ՝ դարեր առաջ մարգարէների եւ Օրէնքի ճամբով արդէն իսկ յայտարարւած, խոստացւած ու պատկերւած Աստծու անմեղ Գառան զենումը ու խաչափայտի վրայ Նրա թանկագին արեան հեղումով պատարագւելը: 

Ահա թէ ի՛նչ էր նախապատկերացնում ու պատրաստում Ծաղկազարդը իր հոգեւոր առումով: Բացորոշ էր, թէ ի՛նչ բանի համար Քրիստոս մուտք էր գործում Երուսաղէմ եւ որպէս ի՞նչ: 

Նա գալիս էր որպէս թագաւոր, բայց միաժամանակ իբրեւ տառապող ծառայ ու մեր մարմնեղէն տաճարները մաքրագործող փրկիչ: Քաջալերող ու գօտեպնդիչ ճշմարտութիւնն այն է, որ Աստւածաշնչում եւ յատկապէս Հին Կտակարանեան շրջանում Փրկչի մասին Աստծու կանխագուշակութիւնը կամ մարգարէութիւնը կատարելապէս իրականանում ու ամբողջանում էր Քրիստոսի անձին մէջ ու ճամբով: 

Մարդացեալ Աստւածորդու Յիսուսի Քրիստոսի Երուսաղէմ մտնելու դէպքի մասին մանրամասնօրէն նկարագրել էր, դէպքից 500 տարիներ առաջ ապրող Զաքարիա մարգարէն: Նա յայտարարել էր Երուսաղէմի ու Սիոնի աղջկան, այսինքն՝ իսրայէլացիներին, որ ձեր թագաւոր փրկիչը ձեր մօտ է գալիս, նրան մի՛ մերժէք: Նա իր քաղաքը պիտի մտնի, բայց ո՛չ իբրեւ աշխարհիկ չափանիշերով հպարտ թագաւոր, յաղթական ձիու վրայ նստած, զինւորական շքեղ թափօրով ու կայսերական պաճուճանքներով, այլեւ հեզութեամբ ու խոնարհութեամբ յատկանշւած՝ աւանակի քուռակի վրայ նստած է գալու: Նա իր արդարութիւնը, իրաւունքը եւ խաղաղութիւնը պիտի հաստատի մարդկանց սրտերում ու հոգիներում, եւ նրանց ազատագրի մեղքի խաւարից, մահւան խայթոցից, քայքայող ապականութիւնից եւ յաւիտենական կորուստից: Բայց դրանով հանդերձ հրեաներ մերժեցին Նրան: Սակայն ովքեր հաւատացին Քրիստոսի եւ ընդունեցին Նրան իբրեւ իրենց կեանքի Տէրն ու Թագաւորը, Փրկիչն ու ազատարարը, նրանց տւեց Աստծու որդիները լինելու իշխանութիւն: 

Նա մուտք էր գործում Երուսաղէմ, որպէսզի իբրեւ Նոր Զատկական Գառ ինքն իրեն կամաւորաբար զոհելով՝ երկնաւոր Հօրը անուշաբոյր պատարագ ընծայէր խաչափայտին վրայ եւ այդ կերպ իր արիւնով հաւատացեալներին շնորհէր մեղքերի քաւութիւն եւ թողութիւն: Եւ մեռելներից յարութիւն առնելով էլ մեզ արդարացնէր ու յաւիտենական կեանք պարգեւէր: Զաքարիա մարգարէն բարձրաղաղակ աւետում էր՝ ասելով. «Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնղութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ...» (Զք 9.9-10): 

Առ այդ, թւականիս կիրակի 20 մարտի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ծաղկազարդի հանդիսաւոր պատարագը: Պատարագի ընթացքին նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու Հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: Տօնական մթնոլորտը տիրում էր ամենուրէք: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց նոնինքն եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում, ինչը մեծ խանդավառութիւն, ուրախութիւն, հետաքրքրութիւն ու ցնծութիւն ստեղծեց թէ մասնակցողների սրտում եւ թէ էլ՝ թաղամասում ապրողների: 

Թափօրի մասնակցող երեխաները վառած մոմերը իրենց ձեռին, կանաչազարդ պսակները իրենց գլխին, ինչպէս նաեւ թափօրը կազմող հաւատացեալները իրենց կարգին արմաւենու, ձիթենու եւ այլ ծառատեսակի կանաչ ոստերը բռնած ճօճելով հետեւում էին ընթացող թափօրին, որպէս հոգով թռիչք առածի՝ միախառնւելով 20 դարեր առաջ Բեթփագէից Երուսաղէմ ընթացող բազմահազար ժողովրդին, նրանց հետ աղաղակելով. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով. Օրհնեա՜լ  լինի քո թագաւորութիւնը, մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք Բարձրեալին»: 

 

Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը. Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագեց եւ քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը: Աւագ Շաբաթւայ եւ տօնական օրերին թեմումս ներկայ գտնւելու եւ արարողութիւններին իրենց մասնակցութիւնը բերելու նպատակով Լիբանանից՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միամանութիւնից զոյգ հայրեր էին հրաւիրւել, յանձինս Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըգեանի ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանի: Գերաշնորհ Սրբազան Հայրը պատարագեց ու քարոզեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցում իսկ Հոգեշնորհ հայր սուրբը պատարագեց ու քարոզեց Ս. Գրոգոր լուսաւորիչ եկեղեցում: 

Աւագ Շաբաթւայ առիթով, ինչպէս միշտ այս տարի եւս, Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի ու Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի կողմից պատրաստւել էին յատուկ օրացոյցներ, գունազարդ պրակներ եւ աղօթագրքոյկներ, որոնք բաժանւեցին ներկայ հաւատացեալներին եւ որ տակաւին բաժանւելու են յառաջիկայ օրերին: Նոյնպէս էլ եկեղեցիների եկեղեցական խորհրդների կողմից պատրաստւել էին յատուկ նւէրներ Ծաղկազարդի թափօրին մասնակցող մանուկների ու պատանիների համար, որոնք ընծայւեցին նրանց: 

Պատարագի աւարտին Ս. Սարգիս մայր եկեղեցուց երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի Առաջնորդարանի դահլիճ, որտեղ իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար: 

 

Նոյն օր երեկոյեան ժամը 5:00-ին, նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը: Այստեղ ցոյց է տրւում մի կողմից Աստծու արդարադատութիւնը, թէ ինչպէս անաչառութեամբ է դատելու եւ հատուցանելու ամենքին, եւ միւս կողմից էլ բացայայտւում է Աստծու ողորմածութիւնը եւ ներողամտութիւնը: Եկեղեցին որպէս մայր իր գրկում է հաւաքում իր զաւակներին եւ յոյս է ներշնչում բոլորին, թէ հակառակ երկնային արքայութիւնը արդարների, սրբերի ու հրեշտակների հանգստարան ու բնակարան լինելուն, սակայն անկեղծ եւ ճշմարիտ ապաշխարութիւն ապրող եւ իր մեղքերը խոստովանելով՝ Աստծու ողորմութեան ապաւինող մարդը, որքան էլ որ անյոյս եւ ծանրամեղ լինի, անպայման արժանանալու է Աստծու ներումին եւ ընդունւելու է լոյս արքայութեան յաւիտենական յարկերում:  

Ս. Սարգիս մայր եկեղեցում արարողութեան նախագահեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ՝ առաջնորդական փոխանորդ Սրբազան հօր, հիւր եկեղեցական հայրերի ու տեղւոյն եկեղեցու քահանայ հայրերին:  Տեղի ունեցան յատուկ սաղմոսների փոխասացութիւն, մարգարէական գրքերի, առաքելական թղթերի եւ Աւետարանական հատւածների ընթերցումներ, Անդաստան, հոգեզմայլ շարականների երգեցողութիւն եւ ապա դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը կատարեց Գերշ. Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանը: Օրւայ առիթով քարոզեց Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը:

 

 

 

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com