Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առողջապահութեան նախարարը այցելեց «Ա. Աւետիսեան» Ազգային բուժարան

Իրանում բոլոր կրօնական ազգային համայնքները վայելում են կառավարութեան եւ գլխաւորաբար գերագոյն իշխանութեան պաշտպանութիւնն ու յարգանքը: Այդ իրողութեան կենդանի փաստերից է Ամանորեան եւ Սուրբ Ծննդեան տօներին փոքրամասութիւննեի նահատակաց ընտանիքներին եւ կազմակերպութիւններին պետական այրերի եւ հիմնարկների ներկայացուցիչների կողմից տրւած շնորհաւորական ու գօտեպնդիչ այցելութիւնները: Այս տարի եւս շարունակւեց կառավարութեան բարեբաստիկ այդ սովորութիւնը:

Շաբաթ թւականիս դեկտեմբերի 25-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար դոկտ. Բահրամ Էյնօլլահին, ընկերակցութեամբ «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիռեզա Զալիի, Առողջապահութեան նախարարութեան Հասարակութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար ճրտպ. Մոհամմադ Հաշեմիի, այցելեց «Ա. Աւետիսեան» Ազգ. Բուժարան: Նախարարին եւ իր պատւիրակութեանը դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, բուժարանի խնամակալ մարմնի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

Նախարարը բուժարանի տարբեր բաժիններ այցելելով, ծանօթացել է բուժկենտրոնում մատակարարւող ծառայութիւննեին եւ մեծապէս գնահատել է համայնքին ցուցաբերած մարդասիրական աշխատանքները:

Ապա ջերմ ընդունելութեան ընթացքին, կենտրոնի պատասխանատուներին շնորհաւորելով յառաջիկայ Նոր տարին եւ Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու մկրտութիւնը մեծարել է բուժաշխատողների կրած նեղութիւնները, եւ ակնարկել է այն իրողութեան,որ իրանեան տարբեր համայնքները առանց որեւէ խտրականութեան ի զօրու են օգտւել Առողջապահական նախարարութեան բոլոր հնարաւորութիւններից: Նախարարը նաեւ բուժարանի պատասխանատուների հետ ունեցած զրոյցի ընթացքին, ծանօթացել է համայնքիս առողջապահական ոլորտում առկայ խնդիրներին, եւ խոստացել է իր հնարաւորութիւններով բարելաւել մատուցւող ծառայութիւնների որակը:

Այցելութեան աւարտին Նախարարին շնորհւել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի բժշկական պատւոյ կրծքանշանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ