Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ Հ.Հ.Ը.Մ-Ի ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՀԵՏ

Նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի եւ համագորածակցութեան հեռանկարով, ուրբաթ 11 մարտ 2016-ի կէսօրին մի հանդիպում կայացաւ Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան եւ Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան եւ Երիտասարդաց Յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ ազգային առաջնորդարանի դահլիճում։

Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը ժողովականներին բացատրեց սոյն հանդիպման հիմնական նպատակը, որ է աւելի սերտ համագործակցութեամբ աշխուժացնել միութեան եւ յանձնախմբերի գործունէութիւնը։ Ժողովականները անկեղծ եւ սրտաբաց զրոյցով ու կարծիքների փոխանակելով կազմեցին մի ծրագիր յառաջիկայ ամիսների վրայ տարածւած, որով հնարաւորութիւն է ստեղծւելու հասնելու մեր երիտասարդութեան եւ ինչու չէ նաեւ ժողովրդին։ 

Կարծիքների փոխանակումից յետոյ ժողովականներին հանդիպեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց այս կարեւոր հանդիպման առիթով շեշտելով, որ այսօրւայ մեր գաղութի կեանքի պայմանները մեզ մղում են նման համագործակցութեան եւ համատեղ աշխատանքի. « Մեր թեմում նոյեմբերի վերջին ուրբաթ օրը յայտարարւել է որպէս Երիտասարդութեան օր. ասաց Սրբազան հայրը, սա առիթ պիտի լինի որ մենք լրջօրէն պատրաստւենք Երիտասարդութեան օրը արժեւորելու » եզրակացրեց Սրբազան հայրը։ 

Աւելի քան երկու ժամ տեւող այս հանդիպումը եզրափակւեց մասնակիցների կողմից մի մարմնի կազմութեամբ, որի պարտականութիւնը լինելու է առնւած որոշումներն ու ծրագիրները կեանքի կոչել։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 15 Մայիսի 2025;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ