ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հարցազրոյց՝ Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի եւ ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհիի հետ

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը անցնող տարւայ ընթացքում չնայած կորոնայի համաճարակին, այնուամենայնիւ իր աշխատանքներն է իրականացրել զանազան ոլորտներում: Կատարւած աշխատանքների մասին համայնքին իրազեկելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի եւ ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհիի հետ:

Կրթական խորհրդի ատենապետը կարեւորութեամբ անդրադարձաւ հայոց դպրոցների միջնակարգի Ա եւ Բ օղակներում գոյութիւն ունեցող այն դրդապատճառներին, որոնք հայ աշակերտին մղում են ուսումը շարունակել ոչ-հայկական դպրոցներում: Այդ հոսքը նւազեցնելու նպատակով ներկայացրեց Կրթական խորհրդի տարած աշխատանքներն ու ուսումնասիրութիւնները: Նա իր զրոյցի ընթացքում ընդգծեց. «Այս առումով, նախ կանդրադառնանք անցեալում տարւած աշխատանքներին եւ, ապա ըստ մեր իրականացրած ուսումնասիրութիւնների կը ներկայացնենք առաջարկւող քայլերը: Կարեւորութեամբ պէտք է նշել, որ բարեբախտաբար ներկայումս հայոց դպրոցներից հոսքը դէպի ոչ-հայկական դպրոցներ նւազել է, իսկ զարմանալի էր, որ ոչ-հայկական միջնակարգ դպրոց յաճախող աշակերտները ընդհանրապէս ուսանում են այնպիսի ճիւղերում, որոնք առկայ են հայոց դպրոցներում ևս»: Խորհրդի ատենապետը անդրադառնալով Կրթական խորհրդի առաքելութեանը, ընդգծեց. «Մեզ համար կարեւոր են հայոց լեզւի, կրօնի ուսուցումները, հայեցի դաստիարակութիւնը, հայ ուսուցիչների աշխատավարձերին վերահասութիւնը եւ դրանց բարելաւումը, իսկ վերջին տարիներին հայոց դպրոցներում ուսման որակը բարձրացնելու նպատակով խորհուրդս առաւել ուշադրութիւն է դարձրել՝ թէ ոչ հայերէն առարկաներին եւ թէ՝ դպրոցի ոչ հայ պաշտօնէութեանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ անցեալից մի շարք աշխատանքներ են իրականացւել, սակայն մենք մասնագիտական ուսումնասիրութիւններ ենք կատարել:

2016-թ.-ից մինչեւ 2021 թւական՝ (7-րդ դասարանից մինչեւ 12-րդ դասարան) ոչ-հայկական դպրոցներ յաճախող հայ աշակերտների թիւը հետեւեալ պատկերն է ունեցել՝ 2016-2017 ուսումնական տարեշրջանում` 384 հոգի, իսկ մինչեւ 2021 թւականը պատկերը եղել է հետեւեալը՝ 284, 342, 296 եւ անցեալ տարի 200 աշակերտներ ուսանել են ոչ-հայկական դպրոցներում: 200 հոգուց 65-ը` 12-րդ, 59-ը` 11-րդ եւ 51-ը՝ 10-րդ դասարանի աշակերտներ են եղել»:

ԿԽ-ի ատենապետի կողմից ներկայացւեցին նաև այն աշխատանքները, որոնց շնորհիւ նւազել է ոչ-հայկական դպրոցներ դիմողների հոսքը՝ ելնելով ուսումնասիրութիւնների արդիւնքներից ոչ-հայկական դպրոցներ մեծամասնաբար դիմում են տղաները ուստի առաջնահերթութիւնից ելնելով աշխատանքները կենտրոնացնւել են տղայոց դպրոցներում:

Պրն. Կարապետեանի խօսքով. «Տղայոց դպրոցների հարցում առաջին քայլը հետեւեալն էր՝ «Մարիամեան» դպրոցում, Խորհրդիս ջանքերի շնորհիւ յաջողւել է ստանալ միջնակարգ Բ օղակ ստեղծելու արտօնութիւն եւ դպրոցս օժտւել է ուսողական ճիւղով:
Միւս քայլը «Սողոմոնեան» դպրոցին է առնչւում, որը ժամանակին ունէր ուսողական և հաշւապահական ճիւղեր, ելնելով աշակերտների նախասիրութիւններից խորհրդիս յաջողւել է տեխնիկական կոդում վերականգնել համակարգչային ճիւղը ևս:
Նշեալ երկու յաջողութիւնները նւազեցրել են տղայոց դպրոցների աշակերտութեան հոսքը, դէպի ոչ-հայկական դպրոցներ:

Այս յաջողութիւնների գրաւականն էր նաև դպրոցներում պարսկերէն առարկանների դասաւանդման հարցում որակեալ մասնագէտների ընդգրկումը: Հարկաւոր է անդրադառնալ, որ՝ չորս տարի առաջ «Սողոմոնեան» դպրոցը փակւելու նախաշեմին էր, ուստի Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի կրթական յանձնաժողովի ջանքերով եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից տրամադրւած բիւջէի շնորհիւ դպրոցը օժտւեց լաւ ուսուցիչներով եւ 12-րդ դասարանցիները ուսումը շարունակեցին նոյն դպրոցում:

Այսօր միջնակարգի Բ օղակում «Սողոմոնեան» դպրոցում ունենք տեխնիկա-մասնագիտական կոդում (فنی و حرفه ای) հաշւապահական և համակարգչային ճիւղեր, իսկ «Մարիամեան» և «Գոհար» դպրոցներում՝ ուսողական ճիւղ:

Աղջկանց դպրոցներից՝ «Թունեան-Թովմասեան» դպրոցի միջն. Բ օղակի աշակերտութեան թւային պատկերը 2016-2017 ուսումնական տարեշրջանում կազմում 40 հոգի էր, իսկ այսօր աշակերտութեան թիւը հասել է 90-ի և այն վերածւել է ակտիւ ուսումնական օջախի՝ շնորհիւ տեսչի, ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի, ծնողների եւ Կրթական խորհրդի հետ համատեղ աշխատանքների:

«Մարի Մանուկեան», եւ «Մարիամ» հաստատութիւնը աշակերտներ ապահովելու առումով ջանքը չեն խնայել և թէպէտ այս դպրոցները ուղղակիօրէն Կրթական խորհրդի վերահսկողութեան տակ չեն, սակայն Խորհուրդս տարբեր հարցերում ցուցաբերում է իր օժանդակութիւնը:

Ներկայումս «Թունեան-Թովմասեան», «Ա. Սողոմոնեան», «Մարիամեան», «Գոհար», և «Մարիամ» հաստատութեան դպրոցներում ունենք Միջնակարգ Ա և Բ օղակներ, «Արարատ» և «Արաքս» դպրոցներում միջնակարգ Ա օղակ, իսկ Մարի Մանուկեան» դպրոցում միայն միջնակարգ Բ օղակ, որոնց ընդհանուր աշակերտութեան թիւը մօտաւորապէս 700 հոգի է:

Կրթական խորհուրդը ուսումնասիրելով թաղային դրւածքը, դպրոցների տարողութիւնը, աշակերտութեան թիւը և այլն, դպրոցների վերադասաւորման հարցով առաջարկներ է ներկայացրել Թեմական Խորհրդին, որտեղ Միջնակարգ Ա եւ Բ օղակի աղջկանց եւ տղայոց դպրոցների առումով առաջարկն եղել է ըստ հետևեալի՝ ունենանք երկու ուսումնական համալիրներ, մէկը՝ տղայոց, միւսը՝ աղջկանց:

Սոյն առաջարկի իրականացման և աշակերտների մէկտեղման արդիւնքում՝
• հնարաւորութիւն կունենանք Ուսումնադաստիարակչութեան նախարարարութեան միջոցով համալրել դպրոցները որակեալ մասնագէտներով,
• աշակերտութեան մօտ կը ստեղծւի ակտիւ մրցակցութիւն,
• նիւթական առումով. կը կրճատւեն ծախսերը և գանձւած կրթաթոշակները կուղղորդւեն ուսման մակարդիկի բարելաւմանը:
Ատենապետի կողմից մանարմասնօրէն ներկայացւեց՝ հայ աշակերտների պասկական դպրոցներ յաճախելու դրդապատճառների ուսումնասիրութիւնը: «Յիշեալ ուսումնասիրութիւնը մեկնարկել ենք անցեալ տարի, սակայն մասամբ փոփոխութիւններով դա իրականացրինք նաև այս տարի: Ուսումնասիրութեանը մասնակցել են մօտաւորապէս 155 հոգի, այսինքն Ուրբաթօրեայի աշակերտների գրեթէ 80 տոկոսը: Ուսումնասիրութիւնը կատարւել է առցանց եղանակով աշակերտների մասնակցութեամբ և ծնողների օժանդակութեամբ:

Ըստ ուսումնական 2020-2021 տարեշրջանում անցկացւած ուսումնասիրութեան պատասխանների՝ ոչ հայոց դպրոցներում սովորող աշակերտների մօտաւորապէս 90 տոկոսը եղել են միջնակարգ Բ, 53 տոկոսը տղաներ եւ մնացեալը՝ աղջիկներ: 34 տոկոսը ուսողական, 20 տոկոսը փորձառական, 31 տոկոսն էլ տեխնիկա-մասնագիտական (Ֆանի հերֆէի): Մի խօսքով՝ 54 տոկոսը ուսողական եւ փորձառական ճիւղերից են, ի դէպ նշելի է, մեր դպրոցներում այդ ճիւղերը գոյութիւն ունեն, ուրեմն չի արդարանում աշակերտների այն պատասխանը, թէ իրենց նախընտրած ճիւղերը բացակայում են հայոց դպրոցներում, իսկ այլ ճիւղերը եւս ներառելով պէտք է ընդգծել, որ աշակերտների 70 տոկոսը հեռանում են հայոց դպրոցներից, ոչ ճիւղերի բացակայութեան պատճառով:

Հարցարանի մէկ այլ հարցին ի պատասխան պարզւեց, որ աշակերտների 35 տոկոսը 7-րդ դասարանից են սկսել յաճախել ոչ հայկական դպրոց, 44 տոկոսը՝ 10-րդից: Նկատի առնելով, որ 2020-2021 տարեշրջանում 7-րդ դասարանից միայն մէկ աշակերտ է հեռացել հայոց դպրոցից, այն կարծիքի ենք, որ ապագայում քիչ թւով աշակերտներ են դիմելու ոչ հայկական դպրոցներ, անցեալ տարիների ընթացքում մեր աշակերտների 35 տոկոսը 7-րդ դասարանից են հեռացել մեր դպրոցներից, բայց անցնող ուսումնական տարում մէկ տոկոսից պակաս է եղել:

Հարցարանում տեղ են գտել հարցեր, որոնք համեմատական եզրեր են անցկացրել հայկական եւ ոչ-հայկական դպրոցների միջեւ: Ներկայացնում եմ այդ հարցերից մի քանիսը, եւ պատասխանները «լաւ» որակաւորմամբ արտայայտւած տոկոսներով՝


Հարցարանների միւս բաժինը, որն ունէր «թէր» և «դէմ» տեսակէտներ, գնահատւում էր 1-ից մինչև 10 նիշերով:
Օրինակ՝ իմ նախընտրած ճիւղը հայկական դպրոցում չէր դասաւանդւում, պատասխանն էր՝ 70 տոկոսը դասաւանդւում է, ոմանք այն կարծիքի են, որ հայոց դպրոցների կրթաթոշակը բարձր է, որը ըստ պատասխանների շատ էլ բարձր չէ, եւ նմանատիպ բազմաթիւ հարցեր: Մի խօսքով հարցումների արդիւնքում հասանք այն եզրակացութեան, որ խորհրդիս կողմից ներկայացւող առաջարկների 20 տոկսի կատարւելու դէպքում, կը յաջողենք լուծել խնդիրների 80 տոկոսը, որն էլ հայ աշակերտին հետ կըպահի իր հարազատ կրթօջախը թողնելուց:


Ստորև ձեզ ենք ներկայացնում առաջիկայ Կրթական խորհրդին ուղղւած խորհրդիս առաջարկութիւնները՝

• 6-րդ դասարանից սկսած՝ բոլոր դասարանների աշակերտներին, մասնագէտ խորհրդատուի (مشاور تحصیلی) միջոցով տրւի խորհրդատւութիւն, որի արդիւնքում աշակերտը, համապատասխան իր ընդունակութիւնների կը կարողանայ ուսման ճիշտ ճիւղ ընտրել:
• Դպրոցների փոխտեսուչների միջոցով ծնողներին տեղեկացնել հայկական դպրոցների հնարաւորութիւնների, առաւելութիւնների, առանձնայատկութիւնների և աշակերտների յաջողութիւնների մասին:
• Տարրական օղակի աշակերտների համար պարբերաբար կազմակերպել այցեր հայոց միջնակարգի դպրոցներ:
• Դպրոցներում օգտւել ուսուցման նորագոյն տեխնոլոգիաներից ( تکنولوژی آموزشی)
• 10-րդ դասարանից սկսեալ աշակերտների հետ պարապել տեստերով՝ Կոնկուրսին նախապատրաստելու նպատակով :
Առ ի տեղեկութիւն ներկայացնում ենք հայոց դպրոցների միջնակարգ Բ օղակում ուսուցանւող ճիւղերը՝
 «Յ. Թովմասեան»՝ ուսողական, փորձառական եւ հաշւապահական
 «Մարի Մանուկեան»՝ ուսողական, փորձառական, հաշւապահական
 «Մարիամ» աղջ.՝ ուսողական, գրաֆիկա, հաշւապահական
 «Ա. Սողոմոնեան»՝ հաշւապահական, համակարգիչ
 «Մարիամեան»՝ ուսողական
 «Գոհար»՝ ուսողական
 «Մարիամ» տղայոց ուսողական


Ալֆրէդ Կարապետեանը անդրադարձաւ խորհրդի կողմից կատարւած երկրորդ ուսումնասիրութեանը: Նա ընդգծեց՝ «ուսումնասիրւել է նաև 1399 թւականի պետական համալսարան մուտք գործած աշակերտների յաջողութիւնները: Թեհրանի ոչ-հայկական դպրոցներից 83 հոգի, իսկ հայկական դպրոցներից 61 հայ աշակերտներ են մասնակցել պետական համալսարանների մուտքի քննութիւններին, որոնցից ոչ-հայկական դպրոցներ յաճախածներից 29 տոկոսն է ընդունւել կոնկուրսում, իսկ հայկական դպրոցներից՝ 32 տոկոսը, արդիւնքում պարզւում է՝ հայոց դպրոցներ յաճախած մեր աշակերտները աւելի մեծ յաջողութիւն են արձանագրել Պետական համալսարանի մուտքի քննութիւններում:

Յուսանք մեր սիրելի ծնողները այս տւեալները նկատի առնելով աւելի նեցուկ կը հանդիսանան հայոց դպրոցներին, քանի որ հայոց դպրոցը հայ աշակերտինն է: Սիրելիներ, մեր դպրոցների որակը կարելի է աւելի բարձրացնել հէնց ձեր միջոցով, ձեր հնարաւորութիւններով ու վճարւող թոշակներով, որի բացը լրացնում է Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, ուրեմն չխնայենք մեր օժանդակութիւնները հայոց դպրոցներին, եւ մեր աշակերտներին ուղղորդենք հայկական դպրոցներ, որպէսզի ուսման հետ մէկտեղ, հայեցի դաստիարակենք վաղւայ մեր սերնդին»:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com