Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ. Ազգային «Թունեան» տարրական դպրոցի 2015-2016 տարեշրջան

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Թունեան տարր. օր.  դպրոցից ստացած զեկոյցը:

Պետական տեսչուհի՝ Շահրզադ Քազեմզադէ Քեշմիրի

Ծննդեան թիւ՝ 1961 թ. Կրթութեան մակարդակ՝ لیسانس آموزش ابتدایی

Աշխատանքային անցեալ՝ 27 տարի, որից վերջին 4 տարին աշխատում է Թունեան դպրոցում 

 

Փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեան

Ծննդեան թիւ՝ 1967 թ. Կրթութեան մակարդակ՝ լիսանս (մանկավարժութիւն)-علوم تربیتی/مدیریت آموزشی

Աշխատանքային անցեալ՝ 18 տարի, որից 4 տարին պաշտօնավարել է Մարիամ հաստատութիւնում և վերջին 14 տարին Թունեան տարրականում:

 

 

 

Հայոց լեզւի ուսուցիչ՝ Քառոլին Խաչատրեան

Ծննդեան թիւ՝ 1978 թ. Կրթութեան մակարդակ՝ Հայոց լեզւի և գրականութեան լիսանս Սպահանի Պետական Համալսարանից

Աշխատանքային անցեալ՝ 15 տարի, 4 տարի պաշտօնավարել է Սասուն մանկապարտէզում, 4 տարի Ռոստոմ տղ. դպրոցում, 9 ամիս Թունեան ուղ. դպրոցում, իսկ 6 տարին Թունեան տարր. դպրոցում:

 

 

 

Հայոց լեզւի ուսուցիչ՝ Մելինէ Կարապետեան

Ծննդեան թիւ՝ 1971 թ. Կրթութեան մակարդակ՝ Հայերէնագիտական-Հայոց լեզւի  և Գրականութեան երրորդ կուրսի ուսանող

Աշխատանքային անցեալ՝ 21 տարի, 15 տարի պաշտօնավարել է Արաքս դպրոցում, 6 տարի Թունեան տարր. դպրոցում և այս տարի (2015-2016) պաշտօնավարում է Թունեան տարր. և Նայիրի տարր. դպրոցներում:

 

 

 

Հայոց լեզւի ուսուցիչ՝ Քարմելլա Խաչիկեան

Ծննդեան թիւ՝ 1977 թ. Կրթութեան մակարդակ՝ Հայերէնագիտական

Աշխատանքային անցեալ՝ 15 տարի, 6 տարի Սահակեան տղ. դպրոցում, իսկ 9 տարին Թունեան տարր. դպրոցում:

 

 

 

Մարզանքի  ուսուցիչ՝ Արևիկ Ամրանեան

Ծննդեան թիւ՝ 1962 թ. Կրթութեան մակարդակ՝ փորձառական(علوم تجربی) ճիւղի դիպլոմ

Աշխատանքային անցեալ՝ 14 տարի, 1 տարի Շանթ դպրոցում է պաշտօնավարել, 12 տարի Նայիրի տարր. դպրոցում իսկ 2 տարի Թունեան տարր. դպրոցում:

 

 

 

Գրասենեակի պատասխանատու՝ Սօսէ Աղազարեան

Ծննդեան թիւ՝ 1994 թ. Կրթութեան մակարդակ՝ Հաշւապահութեան դիպլոմ

Աշխատանքային անցեալ՝ 1 տարի է որ պաշտօնավարում է  Թունեան տարր. և Նայիրի տարր.  դպրոցներում:

 

 

 

Գրադարանի վարիչն էր՝ Արմենուհի Աղաջանեանը

Ցաւօք 2015-16 տարեշրջանում անժամանակ հեռացաւ կեանքից:  Արմենուհի Աղաջանեանը 25 տարի պաշտօնավարեց Թունեան դպրոցում որպէս առաջին դասարանի ուսուցչուհի և վերջին 7 տարիներում՝ գրադարանի վարիչ:

Յարգանք իր բարի յիշատակին:

 

 

 

2015-2016 տարեշրջանի Ծնողական Խորհրդի անդամներն են՝

Սևանա Միրզախանեան  (նախագահ)

Ռեբեկա Վարդանեան (փոխնախագահ)

Ժուլիետ Միրզախանեան (նիւթականի պատասխանատու)

Այիդա Յարութիւնեան (քարտուղար)

Թամար Թովմասեան (բուֆէի պատասխանատու)

Լեռնիկ Ռոստոմլու (Կրթական խորհրդի կապ)

Սիլւա Քամալեան  (մարզականի պատասխանատու)

 

Թունեան տարրական դպրոցը հիմնադրւել է 1957 թւականին ներկայիս Սասուն հայահոծ թաղամասում:

Դպրոցի շէնքը 2008-2011 թւականներին հիմնովին վերակառուցւեց:  Դպրոցի հիմնօրհնէքը կատարւեց Արամ Ա. Կաթողիկոսի միջոցով և 2011 թւականին իր գեղեցիկ ու նորակառոյց շէնքում վերսկսեց իր աշխատանքները:

2015-16 տարեշրջանում դպրոցում սովորում են 185 աշակերտուհիներ առաջինից վեցերորդ դասարաններում: Դպրոցում աշխատում են 8 հայ և 15 ոչ-հայ պաշտօնեաներ: Դպրոցի նոր շէնքն ունի հարմարաւէտ գրադարան և տարրալուծարան: Դպրոցի շէնքն օժտւած է նորակառոյց սրահով, որը օրհնւել է Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ և անւանւել է Մաշհադահայութեան յիշատակին:

Թունեան տարրական դպրոցում ինչպէս բոլոր հայկական կրթօջախներում ոչ միայն գիտելիք և կրթութիւն է մատուցւում աշակերտներին այլև կրօնական և ազգային դաստիարակութիւն: Թունեան դպրոցում տօնւում են բոլոր ազգային կրօնական տօները և ոչ միայն որպէս խրախճանք այլև առիթը օգտագործւում է աշակերտներին սնուցել հայկական ոգին ու դաստիարակութիւնը:

Դպրոցում հերթաբար և աշակերտութեան մասնակցութեամբ իրագործւել են տարբեր ծրագրեր ըստ հետևեալի՝

1-Մշակոյթի տօն

2-Մանուկների համաշխարհային տօն

3-Նոր-տարւայ ցուցահանդէս-վաճառք

4-Ձմեռ-պապիկի դիմաւորում

5-Աշակերտներից մի խմբի այցելութիւն Ազգային Առաջնորդարան ձմեռ-պապիկների զգեստով,շնորհաւորելու Սրբազան հօր և պաշտօնեաների Նոր-տարին և Ս.Ծնունդը:

6-Այցելութիւն Ս.Թարգմանչաց եկեղեցի հաղորդութիւն ստանալու համար երկու անգամ:

7-Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած հայերէն առարկաների մրցութիւն:

8-Մշակութային փառատօն

9-Ս.Սարգսի տօն(աշակերտները և ուսուցիչները հիւրասիրւում են հարիսա-ով):

10-Վեցերորդ դասարանցիները մասնակցել են Կրթական Խորհրդի կազմակերպւած երկսեռ արշաւին Արարատ մարզաւանում:

11-Համադպրոցական մրցոյթներ և 8-րդ շրջանի մարզական մրցութիւններ:

12-Դպրոցում մարզական Օլիմպիադայ:

13-Կրթական Խորհրդի կողմից կազմակերպւած «Մշակոյթի Փառատօն:

14-Կրթական Խորհրդի կազմակերպած Գիտելիքների մրցոյթ:

15-Դպրոցում դասաժամից դուրս արտադասարանային աշխատանքներ՝

Երգչախումբ, պարախումբ, թատրոն, ասմունք, նւագարան, ռոբաթիք, համակարգիչ և շախմատ:

16-Երկու շաբաթը մէկ կրօնի դասաժամերին ներկայ է գտնւում Տ.Կոմիտասը:

17-Աշակերտները իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներով մասնակցել են 8-րդ շրջանի մրցոյթին որի թեման էր Ս.Ծնունդ և ձմեռնամուտ:

18-Ծնողների համար կազմակերպւում է մանկավարժական և հոգեբանական դասարաններ:

19-Աշակերտները ամէն ամիս ծանօթանում են մէկ ազգային հեղափոխական երգի հետ և իւրացնում այն:

20-Դպրոցում տարեվերջին տեղի է ունենում տարեվերջի հանդէս:

 

Այս տարեշրջանում տեղի են ունեցել հետևեալ աշխատանքներն ու ծրագրերը՝

1-Վարդանանց տօն

2-Բարեկենդան

3-Տեառնդառաջ

4- Միջինք

Տեառնդառաջին կազմակերպւել էր պասի աւանդական ճաշատեսակների փառատօն, դպրոցի աշակերտների և ծնողների մասնակցութեամբ դպրոցի բակում: Այդ օրը հրաւիրւել էին նաև աշակերտների տատիկները:

Յառաջիկայում նշւելու են հետևեալ ծրագրերը՝

1-Մայրերի տօն

2-Զատիկ

3-Ապրիլի 24

4-Համբարձում

5-Տարեկան ուրախ երեկոյ

6-Մայիսի 1

* Աշակերտների լեզւի զարգացման համար ծրագրւել է բառապաշարի մրցութիւն 2 փուլով,որի համար աշակերտներին տրւում է հայերէն բառեր որպէսզի իւրացնեն և օգտագործեն տարբեր նախադասութիւններում:

*Աշակերտների ընթերցանութիւնը զարգացնելու նպատակով ընտրւում են շաբաթական երկու աշակերտ,որոնց տրամադրւում է ընթերցանութեան գրքեր:Ընթերցելուց յետոյ աշակերտները պէտք է շարքի վրայ ընթերցած նիւթը պատմեն իրենց դասընկերուհիներին:

*Որպէսզի աշակերտութիւնը ծանօթանայ տարբեր մասնագիտութիւնների և աշխատանքների հետ ամիսը մէկ անգամ դպրոց են հրաւիրւում տարբեր մասնագիտութիւններով անձինք,ովքեր զրուցում են աշակերտների հետ և պատասխանում նրանց մօտ առաջացած հարցերին:

*Դպրոցը համարւելով աշակերտների երկրորդ տուն,նրանք սովորում են մաքուր և խնամքով պահել այն: Դպրոցում ամէն ամսւայ վերջին չորեքշաբթին ճշտւել է «Մեր դպրոցի մաքրութեան» օր և բոլորը այդ օրը 1 ժամ հաւելեալ մնալով դպրոցում,իրենց հետ բերած մաքրութեան պիտոյքներով մաքրում ու հաւաքում են իրենց դասարանները և դպրոցը:

*Աշակերտներին յանձնարարւել է մտածել «Ուրախ և խանդավառ» դպրոց ունենալու թեմայի շուրջ իւրաքանչիւրը և ամէն մարդ իր տեսակէտը մի քանի տողով թերթիկի վրայ գրելով յանձնի փոխտեսչին: հնարաւորինս չափ իրագործել դրանք:

*Աշակերտները այցելելու են «Արտակ Մանուկեան»-ի անւան թանգարան և Ակունք կենտրոնի աշակերտների հետ միատեղ մէկ օրեայ աշխատանք են ունենալու:

Դպրոցում զգացւում են երկու հիմանկան դժւարութիւններ՝ առաջինը մասնագէտ անձանց պակասը դպրոցներում, երկրորդ՝ նիւթական դժւարութիւնները, որ առկայ են հայոց դպրոցներում:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ