ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայոց Ազգ. «Արարատ» դպրոցի Հայ Պաշտօնեաների Անձնակազմ

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Հայոց Ազգային «Արարատ» դպրոցից ստացած զեկոյցը, ներկայացնելով սոյն դպրոցի հայ պաշտօնեաների անձնակազմը՝

 

Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի տարրական օղակի փոխտեսուչն է՝ Մարգարիտ Խաչատրեանցը

Յաճախել է Հայոց «Նոր Անի» եւ «Արարատ» տարրական եւ ուղեցոյց դպրոցները իսկ միջնակարգն աւարտել է «Մարի Մանուկեան» դպրոցում:

Աւարտել է Թ.Հ.Թ. Հայրէնագիտական երեկոյան դասընթացները:

1998 Թւականից սկսել է աշխատել «Թունեան» տարրական դպրոցում որպէս նախակրթարանի եւ հայերէնի յաւելեալ դասաժամերի եւ կրօնի ուսուցիչ:

1 տարի աշխատել է «Իրան Փիրուզ» դպրոցում, որպէս նախակրթականի ուսուցիչ: 2001 Թւականից մինչեւ 2011 Թւականը աշխատել է «Թունեան» տարրական դպրոցում , որպէս հայոց լեզւի եւ կրօնի ուսուցիչ: 2011 Թւականից մինչ այսօր պաշտօնավարում է Հայոց Ազգ. «Արարատ» դպրոցում , որպէս տարրական օղակի փոխտեսչուհի:

Ուսուցչական ասպարէզում մասնակցել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից յանձնարարւած «Գարուն» պրակի պատրաստմանը, նորակազմ «Մայրենի» Ե դասարանի դասագրքի վերանայման (2007 Թւականին), տարեվերջի քննութեան թերթիկների վերստուգմանը, տարեվերջի քննութեան հարցերի պատրաստմանը:

Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի  միջնակարգի Ա շրջանի փոխտեսուչն է՝ Անահիտ Մարգարեանը

Յաճախել է «Ալիշան» տարրական, «Քուշեշ» ուղեցոյց եւ «Մարի Մանուկեան» միջնակարգ դպրոցներ: Այնուհետեւ աւարտել է ազատ համալսարանի (مدیریت بازگانی) ճիւղը լիսանս վկայագրով:

2006-2010 թւականերին պաշտօնավարել է Հայոց ազգ. «Ռոստոմ» դպրոցում, որպէս տարրական եւ ուղեցոյց օղակների փոխտեսչուհի, իսկ 2010-2012 թւականին հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրում որպէս փոխտեսչուհի: 2012 Թւականից մինչ այժմ հայոց ազգ. «Արարատ» դպրոցում պաշտօնավարում է որպէս միջնակարգի Ա շրջանի փոխտեսչուհի:

2002 մինչեւ 2010 Թւականներին նշանակւել է Կրթական խորհրդի մշակութային յանձնախմբի անդամ: Այնուհետեւ մինչեւ այժմ կողմնակի օժանդակում է յանձնախմբին: Նաեւ համագործակցել է «հայ կնոջ» տարւայ յանձնախմբի աշխատանքներին:

Դպրոցի տարրական օղակի Հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցիչն է՝ Իդետ Սարգսեանը

Տարական, ուղեցույց եւ միջնակարգը աւարտել է «Մարիամ Հաստատութիւն»-ում : Աւարտել է Թեհրաի ազատ համասարանի Կլինիկալ Հոգեբանութիւն եւ Թ.Հ.Թ. Հայրէնագիտական երեկոյեան դասընթացները:

Ուսուցչական ասպարէզում 21 տարւայ անցեալ ունի: Երեք տարի պաշտօնավարել է Հայոց ազգ. «Արաքս» դպրոցում, իսկ առ այսօր աշխատում է Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի տարրական օղակում:

Այս տարիների ընթացքում մասնակցել է կրթական խորհրդի կողմից յանձնարարւած «Գարուն» պրակի, քերականութեան եւ շարադրութեան պրակների, տարրական օղակի Կրօնի դասագրքերի եւ քննութիւնների ու մրցութիւնների հարցերի պատրաստման աշխատանքներին :

 

Դպրոցի տարրական եւ միջնակարգի Ա շրջանի գրասենեակի պատասխանատուն է՝

Թալին Սաֆարեանը

Յաճախել է «Արարատ» տարրական, ուղեցոյց եւ «Թովմասեան» միջնակարգ դպրոցները:

2005-2012 թւականներին պաշտօնավարել է «Արարատ» դպրոցում, որպէս գրասենեակի պատասխանատու. իսկ 2012 թւականից մինչ այժմ աշխատում է Թէ՛ «Արարատ» եւ Թէ՛ «Շանթ» դպրոցներում որպէս գրասենեակի պատասխանատու:

2009-2012 թւականներին «Արարատ» դպրոցում ստանձել է սայթի սենեակի եւ համակարգչի դասարանների (کلاسهای کامپیوتری) պատասխանատւութիւնը:

 

Տարրական եւ միջնակարգի Ա շրջանի Հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցիչն է՝Քարմէն  Ղահրամանեանը

2007 թւականին աւարտել է Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները:

2006 թւականից պաշտօնավարել է որպէս հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցչուհի հետեւեալ կարգով՝

«Ռոստոմ» օրիորդաց տարրական օղակում (4 տարի)

«Արաքս» կրթահամալիրի տարրական օղակում (2 տարի)

«Արարատ» եւ«Շանթ» դպրոցներում (1 տարի)

«Արարատ» եւ «Թունեան» դպրոցներում (1 տարի)

«Արարատ» դպրոցում թէ՛ տարրական, եւ թէ՛ միջնակարգի Ա  շրջան (2 տարի)

Հարկ է նշել որ նա օժանդակել է «Շարադրութեան պրակի» պատրաստման մէջ:

Երեք տարի է, որ Կրթական խորհրդի «Դպրոցական Էջ»- ի յանձնախմբի անդամ է:

 

Տարրական օղակի  Հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցիչն է՝ Մեղմիկ Մանսուրեանը

Աւարտել է Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները:

Նաեւ Երեւանի պետական Թատրինի կից ստուդիան:

2008-2012 Թ. Պաշտօնավարել է Հայոց ազգ. «Շանթ» դպրոցում , որպէս փոխտեսչուհի: Ապա 2 տարի, որպէս Մայրենի լեզւի եւ Կրօնի ուսուցչուհի դասաւանդել է Հայոց ազգ. «Նայիրի» տարրական դպրոցում: Սոյն դպրոցում համագործակցել է, որպէս համակարգչային պատասխանատու:

2014-2015 ուսմն. տարեշրջանում զուգահեռ դասաւանդել է, Հայոց ազգ. «Թունեան» եւ «Արարատ» տարրական դպրոցներում, իսկ այս տարի դասաւանդում է «Արարատ» դպրոցում:

 

Դպրոցի  միջնակարգի Ա շրջանի Հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցիչն է՝ Ռուբինա խաչատրեանը 1992 Թւականին աւարտել է Սպահանի պետական Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի Հայերէնագիտական ամբիոնը:

1994 թւականից պաշտօնավարում է  Հայոց ազգ. «Արարատ» դպրոցում, որպէս հայերէն առարկաների եւ Կրօնի դասաւանդող ուսուցչուհի:

Երկու շրջան եղել է ուսումնադաստիարակչական յանձնախմբի անդամ: Ուսուցչական ասպարէզում մասնակցել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից յանձնարարւած «Գարուն » պրակի պատրաստմանը, քերականութեան եւ շարադրութեան պրակների կազմութեան, նորակազմ «Մայրենի» դասագրքերի վերանայման, քննութիւնների եւ մրցութիւնների հարցերի պատրաստման, տարեվերջի քննութեան թերթիկների վերստուգման աշխատանքներին, տարեվերջի քննութեան հարցերի պատրստմանը, նաեւ անդամակցում է նոր դասագրքերի (Մայրենի եւ Հայոց Պատմութեան 7,8 և 9-րդ դասարանների) յանձնախմբին: Ունի 21 տարւայ անցեալ:

 

«Արարատ» Դպրոցի  խորհրդատուն է՝ Շամիրան Վարդէնը

Յյաճախել է «Արարատ» տարրական, ուղեցոյց եւ «Մ.Մանուկեան» միջնակարգ դպրոցները:

2000 Թ. աւարտել է հոգեբանութիւն (روانشناسی بالینی)  «Ալզահրա» համալսարանում :

Վարձատրւում է պետական կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից եւ Հայոց ազգ. «Արարատ» եւ «Թովմասեան» դպրոցներում աշխատում է որպէս խորհրդատու:

 

Դպրոցի Թւաբանիւթեան Ուսուցչիւհին է՝ Արսինէ Խաչատրեանը

Սովորել է վիճակագրութիւն եւ համակարգչի ծրագրում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից 3 տարի աշխատել է դպրոցներում , որպէս համակարգչի անգլերէն լեզւի ու թւաբանութեան ուսուցիչ «Սահակեան» ուղեցոյց եւ «Արաքս» դպրոցներում:

2005 թւին ընդունւել է, որպէս պետական ուսուցիչ եւ պաշտօնավարել է «Թովմասեան » միջնակարգ օր. դպրոցում եւ դասաւանդել է թւաբանութիւն, երկրաչափութիւն, վիճակագրութիւն, ուսողական, փորձառական, հաշւապահական եւ հոմանիտար ճիւղերում: Օժանդակել է Հայոց ազգ. «Ռոստոմ» դպրոցի կիրակնօրեայ դասաժամերին: Տարիներ շարունակ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երիտասարդական հոգեւոր եղբայրութեան անդամ է եղել եւ օժանդակել կարիքաւոր ընտանիքներին օժանդակող մարմնին: Առայժմս աշխատում է «Թովմասեան»-ի Բ շրջանի միջնակարգ եւ «Արարատ» Ա շրջանի միջնակարգ դպրոցներում: Վերջին 2 տարիների ընթացքում եղել է տարեվերջի քննութիւնների  (نهایی) թերթիկների ստուգող խմբում եւ  նոյն քննութիւնների կազմակերպող ընդհանուր պատասխանատու « Թովմասեան» դպրոցում:

 

Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի 2015-2016 ուսմնական տարեշրջանի ծնողական խորհրդի անդամներն են՝

 

Շաքէ նազարբէգեան՝ նախագահ

Ալֆրէդ Քեշիշ Փանոս՝ փոխնախագահ

Ջեսիկա Քարիմեան՝ մշակութային կապ

Էրիկա Քարիմ Մասիհի՝ բուֆէի պատասխանատու

Իւետ Քեշիշեան՝ քարտուղար

Ադրինէ Դաւթեան՝ հաշւապահ

Քաթրին Վարդանեան՝ մարզանքի պատասղանատու

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com