Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ»-Ի ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ


 
2021 թւականի մայիսի 17-28 ժամանակաշրջանում Ասիայի Եկեղեցիների Խորհրդի կազմակերպութեամբ ու նոյն Խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցան «Մարդկային իրաւունքներ»-ի թեմայով առցանց դասընթացներ։

Սոյն դասընթացներին մասնակցեցին 30 երիտասարդ-ուհիներ տարբեր երկրներից: Իրանից Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի կարգադրութեամբ մասնակցեց Բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը։
Առաջին օրը կատարւեց հաւաքական աղօթք, որից յետոյ տեղի ունեցան նիւթին առընչւող դասընթացներ եւ դասախօսութիւններ, մասնագէտ դասախօսների միջոցով։ Դասընթացների շօշափւեցին՝ «մարդկային իրաւունքը ըստ Աստւածաշնչի», «Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը ՄԱԿ-ում», «մարդկային իրաւունքները Ասիայում», «Մարդու իրաւունքների պաշտպանի դերը», «Ընտանեկան կեանքի եւ երեխաների իրաւունքներ» թեմաները։

Ժողովականները հաստատեցին, որ իւրաքանչիւր անձ իր մէջ կրում է Աստծու պատկերը, քանի որ Աստւած մարդուն իր պատկերով եւ իր նմանութեամբ է ստեղծել, ուստի պարտաւոր ենք յարգել մարդու իրաւունքները։ Նշելի է, բրշ. սարկաւագուհին ՄԱԿ-ի ներկայացուցչին հարց ուղղեց Արցախի վերջին պատերազմում տուժած հայ երեխանների եւ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց համար նախատեսւած օգնութիւնների եւ ծրագրերի վերաբերեալ։
Ժողովը եզրափակւեց մասնակցողների գնահատանքի խօսքերով եւ հաւաքական աղօթքով։

Յայտնենք, որ Թեհրանի թեմի ներկայացուցիչը ժողովականներին փոխանցեց թեմիս առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 07 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Հինգշաբթի 09 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութիւնը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում: Այն մեզ է փոխանցւել Եկեղեցու Սրբազան աւանդութեան շնորհիւ:

Շաբաթ 11 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 13 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 14 Դեկտեմբերի 2021;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ, Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 18 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 21 Դեկտեմբերի 2021;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 23 Դեկտեմբերի 2021;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 25 Դեկտեմբերի 2021;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 27 Դեկտեմբերի 2021;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 28 Նոյեմբերի 2021;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 29 Նոյեմբերի 2021;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 30 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 01 Դեկտեմբերի 2021;
պահք Ա թեսղ.2:1-12,Ղկ 12:41-48

Հինգշաբթի 02 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 03 Դեկտեմբերի 2021;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 04 Դեկտեմբերի 2021;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 05 Դեկտեմբերի 2021;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 06 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 07 Դեկտեմբերի 2021;
Սրբոց հարցն եգիպտացւոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ