ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Ուրբաթ 4 մարտ 2016-ի կէսօրին յաւարտ Ս. պատարագի թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում յաջորդաբար ընդունեց Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ժրաջան անդամներ՝ տէր եւ տիկին Ալպերթ Բուդաղեանն ու տէր եւ տիկին Բաբգէն Աբրահամեանը։

Հանդիպման ներկայ էր նաեւ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ պրն. Արարատ Քեշիշեանը, որ ժամանակին եղել է Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ։ 

Այս հանդիպումը առիթ եղաւ խօսելու արաքահայ գաղութի եւ իր իւրայատուկ դժւարութիւնների եւ համատեղ աշխատանքով նրանց յաղթահարելու կամքի դրսեւորման անհրաժեշտութեան մասին։ 


Նոյն օրը ժամը 12։30-ին առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Կրօնական Խորհրդի Երիտասարդաց Յանձնախմբի անդամներին ներկայութեամբ Քրիստոնէական բաժանմունքի վերակացու տիկին Շաքէ Եղիայեանի։ 

Սրբազան հայրը ողջունեց երիտասարդներին, գնահատեց նրանց պատրաստակամութիւնը աշխատանքի եւ մինչ այդ կատարած աշխատանքները եւ ապա Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց որ Երիտասարդաց Յանձնախումբը պիտի աշխատի մեր երիտասարդութեան եկեղեցասիրութիւն փոխանցելու եւ այդ հնարաւոր է մեր ազգային-եկեղեցական տօների առիթով կազմակերպւելիք դաստիարակիչ ձեռնարկներով, հանդիպումներով, ուխտագնացութիւնների կազմակերպումով։ Սրբազան հայրը թելադրեց նաեւ որ Յանձնախումբը համագործակցի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի եւ մեր միութիւնների երիտասարդաց միաւորների հետ առաւել աշխուժութիւն յառաջացնելու մեր երիտասարդութեան մէջ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com