Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԹԵՄԻՍ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի 1 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան իւրայատուկ հանդիպում ունեցաւ թեմիս կանանց միութիւնների վարչութիւնների հետ։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ազնւափայլ կանանց, շնորհակալութիւն յայտնեց նրանց իրենց ներկայութեան համար եւ ապա խօսեց այս հաւաքի իւրայատկութեան մասին յաւելելով որ այսօրւայ աշխարհի անկանխատեսելի երեւոյթների, իրադարձութիւնների, ինչպէս նաեւ մեր գաղութի կեանքում տեղի ունեցող իրադարձութիւնների ի տես եւ ի լուր չենք կարող անտարբեր մնալ։ Կան բաներ որոնց լուծումը մեր կարողութիւններից վեր է, սակայն կան էլ բաներ, որոնց լուծումը հնարաւոր է իրագործել համատեղ աշխատանքով։ 

Իր խօսքերի մի այլ բաժնում Սրբազան հայրը դիտել տւեց, որ մենք այսօր ազգովին պատասխանատու ենք մեր նոր սերունդի ազգային եւ քրիստոնէական դաստիարակութեան, իբրեւ միութենականներ պարտաւոր ենք գտնել միջոցներ, որոնցով հետաքրքրութիւն արթնացնենք մեր նոր սերունդի մօտ աւելիով նրանց ներգրաւելու մեր ազգային-եկեղեցական եւ ընկերային կեանքի մէջ, ապա յայտնեց, որ կան գեղեցիկ ու դաստիարակիչ սովորութիւններ, աւանդութիւններ, որոնցից մենք մեզ հեռու ենք պահում, ինչպէս օրինակ Կանանց Համաշխարհային Աղօթքի օր, որ կատարւում է ամէն տարւայ մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը եւ կամ մայրենի լեզւի համաշխարհային օր, որ ընդհանրապէս ամէն տարի փետրւարի մէջ է կատարւում։ Մենք կարող ենք ամէն տարի կազմակերպել ե՛ւ Աղօթքի յատուկ օր ե՛ւ մայրենի լեզւի համաշխարհային օր։ 

Առաջնորդ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց եկեղեցական տօների եւ աղօթական կեանքի մասնակցելու անհրաժեշտութիւնը, թելադրելով միաժամանակ որ այդ արարողութիւնների յատկապէս պսակի եւ մկրտութեան խորհուրդներին մասնակցեն պատշաճ զգեստներով, հայավայել, քրիստոնէավայել կեցւածքով։ 

Այնուհետ առիթ տրւեց ներկաներին մասնակցելու ընդհանուր հարցազրոյցին։ Ներկաները նախ իրենց գոհունակութիւնն ու ուրախութիւնը յայտնեցին այս հանդիպման առիթով եւ ապա իրենց կարգին յայտնեցին իրենց մտահոգութիւնները մարդուժի եւ ընդհանրապէս ժողովրդի անտարբերութեան մասին։ 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց բոլորին եւ ասաց թէեւ մեր թիւը նւազեր է սակայն մեր գործելու կամքը աւելի է զօրացել եւ մենք այսօր ուժեղ եւ զօրեղ ենք որեւէ մէկ ժամանակից աւելի, փաստ՝ խորհրդարանական վերջին ընտրութիւնների մեր ժողովրդի խուռներամ շարքերով մասնակցելն էր։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ