ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու ԱՌԱԿՆԵՐ 15.27-32։ Յովել 2.12-13։ Ա Տիմոթէոս 1.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

Երեքշաբթի 19 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ Իմաստութիւն Սողոմոնի 1.11-15։ Ողբ 3.22-56։ Ա Տիմոթէոս 5.17-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.26-33։

Չորեքշաբթի 20 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հինգշաբթի 21 Հոկտեմբերի 2021;
Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ Իմաստութիւն Սողոմոնի 3.11-17։ Եսայի 51.22-52.3։ Ա Թեսաղոնիկեցիներ 2.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.11-16։

Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Առաջնորդ Սրբազանը Հանդիպեց Ս. Սարգիս Եկեղեցու Ծիսականներին և Նախագահեց Հսկումի Արարողութեանը՝ Ս. Թարգմանչաց Եկեղեցում

Հինգշաբթի 18 փետրւար 2016-ի երեկոյեան ժամը 7։30-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան իւրայատուկ հանդիպում ունեցաւ Ս. Սարգիս եկեղեցու ծիսական ժողովրդի հետ ազգային առաջնորդարանի դահլիճում ի ներկայութեան Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի եւ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի։

Առաջնորդ Սրբազան հայրը ողջունեց ներկաներին եւ բացատրեց հանդիպման հիմնական նպատակը յաւելելով.- « Ես միշտ փափագել եմ հանդիպել մեր ժողովրդի զաւակների հետ, թէեւ եկեղեցիներում, դպրոցներում եւ կամ միւթիւններում հանդիպում եմ շատ շատերին, սակայն այս տեսակ հանդիպումը իւրայատուկ է, ասաց Սրբազան հայրը, մենք բոլորս միմեանց հանդիպում ենք ազգի տան մէջ, որ առաջնորդարանն է». այնուհետ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց ժողովուրդ հոգեւոր հովիւ կամ առաջնորդ հանդիպումը, սա աւետարանական խորք ունի եւ հետեւաբար եկեղեցականի հոգեւոր պարտականութիւնների մէջ է ընկնում։ 

Սրբազան հօր ընդհանուր բացատրութիւններից յետոյ ներկաները անկաշկանդ իրենց հարցումները, կապւած մեր ազգային-եկեղեցական կեանքին ուղղեցին. Սրբազան հայրը անհրաժեշտ բացատրութիւններ տւաւ ներկաներին, եղաւ մտքերի փոխանակում, ներկաներից ոմանք իրենց մտահոգութիւններն արտայայտեցին գաղութի թւի նւազեցման, նոր սերունդի մօտ հայերէնախօսութեան նահանջին, եկեղեցական տօների նկատմամբ ժողովրդի ունեցած անտարբերութեան։ Առաջնորդ Սրբազանը ասաց թէեւ մեր թիւը նւազել է, սակայն մենք զօարւոր ենք եւ ամուր կերպով կառչած մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին, ազգային իշխանութիւնը աշխատում է դպրոցների վերադասաւորման խիստ կարեւոր աշխատանքին, սակայն ժամանակ է հարկաւոր։ 

Մտերմիկ այս հանդիպման Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց ներկաներին, որոնք խոր գոհունակութեամբ եւ առաջնորդ Սրբազան հօր շնորհակալութիւն յայտնելուց յետոյ մեկնեցին։


 

Ուրբաթ 19 փետրւար 2016-ին առաջնորդ Սրբազան հայրը Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահեց հսկումի արարողութեան, որի աւարտին նա իր պատգամը փոխանցեց հաւատացեալներին։ Իր քարոզ պատգամում Սրբազան հայրը բացատրելով երկրորդումն Օրինաց գրքի այն հատւածը, որտեղ ասւում է «Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատւիրանները, օրէնքներն ու կանոնները։ Եթէ ենթարկւես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք ապա քո Տէր Աստւածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդւել է մեր հայրերին» շեշտեց աստւածային օրէնքների ու պատւիրանների գործադրութիւնը մեր անհատական թէ հաւաքական կեանքում։ « Մարդկային կեանքի կանոնաւորութիւնը, արդիւնաւէտութիւնն ու պտղաբերութիւնը պայմանաւորւած է աստւածադիր պատւիրանների գործադրութեամբ, ասաց Սրբազան հայրը. պետութիւնների, ընկերութիւնների եւ կազմակերպութիւնների կեանքն էլ հաստատւած է օրէնքների վրայ, որոնց հիմամբ կեանքը ընթանում է, այսօր մենք Իրանում հետեւում ենք երկրի օրէնքներին եւ միաժամանակ պահում ենք մեր կրօնի կարգն ու կանոնը, այլեւ օրէնքները։ Յառաջիկայ շաբաթ տեղի են ունենալու խորհրդարանական եւ փորձագէտների ընտրութիւնները, մեր կոչն է մեր ժողովրդին որ խուռներամ մասնակցեն այս ընտրութիւններին որպէս տիպար ու յանձնառու քաղաքացիներ, եզրակացրեց Սրբազան հայրը։ 

Իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան հայրը շեշտեց, որ ազգն ու ազգայինները փոխադարձ պարտաւորութիւններով կապւած են միմեանց հետեւաբար անհրաժեշտ է, որ մարդ էակը իր պարտականութիւնն ու պարտաւորութիւնները կատարի, որպէս արտայայտութիւն համայնական կեանքի իր գործօն մասնակցութեան։ 

Արարողութիւնից յետոյ առաջնորդ Սրբազան հայրը ներկայ գտնւեց Զարթօնք պարախմբի տարեկան ելոյթին Արարատի Կոմիտաս սրահում՝ Նոբահար։ Ելոյթի վերջում Սրբազան հայրը իր գնահատանքի խօսքն ուղղեց պարախմբի ղեկավարին եւ բոլոր մասնակցողներին կարեւորութեամբ ընդգծելով, որ հայկական սփիւռքը յետ Ցեղասպանութեան ապրեց, ստեղծագործեց ու պայքարեց ոչ միայն իր գոյութեան պահպանման համար, այլեւ հայ բազմերանգ արւեստի բերեց իր ներդրումը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com