ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Սեպուհ Սրբազան արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ Խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

Հանդիպման սկզբին Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, խորհրդի անունից շնորհակալական խօսք ուղղեց դոկտ. Կարէն Խանլարեանին եւ յայտնեց, որ վերջին ութ տարիների ընթացքում կառոյցս վայելել է դոկտ. Խանլարեանի սիրւած եւ հոգեհարազատ ներկայութիւնը, որին զուգահեռ աչալրջութեամբ հետեւել եւ հետամուտ է եղել համայնքիս յուզող հարցերին եւ իր ազդեցիկ ներդրումն ի գործ դնելով, փորձել է հնարաւորինս լուծում տալ խնդիրներին։ Պրն. Արամեանը բարի երթ եւ կանաչ ճանապարհ մաղթեց դոկտ. Կարէն Խանլարեանին եւ յուսաց, որ նա դեռեւս աջակցելու է կառոյցիս՝ տարբեր ասպարէզներում։


Դոկտ. Կարէն Խանլարեանը իր ելոյթի ընթացքում յայտնեց, որ իր ծառայութեան ընթացքում ունեցել է Սրբազան Հօր եւ հերթական Պատգամաւորական ժողովների եւ Թեմական խորհուրդների աջակցութիւնը, որի համար յայտնեց իր երախտագիտութիւնը։ Դոկտ. Խանլարեանը ընդգծեց, որ ի տարբերութիւն միւս փոքրամասնութիւնների նկատի առնելով մեր համայնքային համակարգւած դրւածքը ազգային մարմինների աջակցութիւնը այն կարեւոր ազդակներից է, որը նպաստելու է պատգամաւորի առաքելութեան բարեյաջող ընթացքին։ Դոկտ. Խանլարեանը յայտնեց, որ չնայած իր հանգամանքը աւարտւել է, սակայն իր առաքելութիւնը դեռեւս շարունակելու է եւ անգամ աշխարհագրական հեռաւորութիւնները չեն խոչնդոտելու իր նւիրական ծառայութիւնը ցուցաբերելու աշխատանքում։ Դոկտ. Խանլարեանը իր խօսքերի աւարտին կարեւորութեամբ մատնանշեց, որ վստահ է նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, կը կարողանայ նոր դրսեւորումների հետ քայլ անել եւ լաւագոյն աշխատել ի նպաստ համայնքի շահերի եւ իրաւունքների պաշտպանման։

Հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Աշոտ Սինանին նաեւ որպէս ուսուցիչ շնորհակալութիւն յայտնեց դոկտ. Խանլարեանին, հայոց դպրոցների նկատմամբ իր ցուցաբերած ջանքերի կապակցութեամբ։ Նա ընդգծեց, որ դոկտ. Կարէն Խանլարեանը իր կարկառուն եւ փայլուն վեհութեամբ եւ համեստութեամբ, արդարացրել է իրեն վստահւած ծանր պարտականութիւն եւ հանգամանքը, որը ըստ իրեն դեռեւս այն շարունակելու է ուրիշ ասպարէզներում։

Թեմիս առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Սրբազան արք. Սարգսեանը հանդիպման աւարտին գնահատանքի եւ գոհունակութեան խօսք ուղղեց դոկտ. Կարէն Խանլարեանին, իր կատարած գործունէութեան կապակցութեամբ։

Սրբազան Հայրը յայտնեց, որ դոկտ. Խանլարեանը դեռեւս նախքան պատգամաւորի կոչում ստանալը, երկար տարիներ գործօն ներկայութիւն է ունեցել համայնքիս ազգային հասարակական կեանքում։

Սրբազան Հայրը անդրադառնալով պատգամաւորական ծանր եւ պատասխանատու կոչումին ընդգծեց. «Իրանահայ գաղութում պատգամաւորի առաքելութիւնը նւիրական է, քանի որ նա աշխատում է՝ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին իմաստով երկու ճակատներում։ Ներքին ճակատում պատգամաւորի պարտականութիւնը կենտրոնացած է, որպէս մէկ ամբողջութիւն Իրանահայ գաղութի բոլոր խաւերի եւ երեւոյթների վրայ եւ արտաքին երեսը՝ ոչ անպայմանօրէն պետական նաեւ համազգային իմաստով, քանի որ ուր որ երթայ ներկայանում է որպէս Իրանահայ պատգամաւոր, ով պարտականութիւն ունի լաւագոյն կերպով ներկայացնել մեր համայնքը, ընդհանրապէս դրական երեւոյթներով»։

Սրբազան Հայրը յայտնեց, որ երկու ճակատների վրայ տարածւած գործը առաւել ծանր պարտականութիւն է, որը դոկտ. Կարէն Խանլարեանը լաւագոյն կերպով իրագործեց եւ վստահ է, որ նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը նաեւ նոյն ոգիով եւ նախանձախնդրութեամբ շարունակելու է իրեն վստահւած աշխատանքը։

Սրբազան Հայրը բարի երթ եւ նորանոր ձեռքբերումներ եւ յաջողութիւններ մաղթեց դոկտ. Կարէն Խանլարեանին։

Հանդիպման աւարտին Թեմական խորհուրդը Սրբազան Հօր Ձեռամբ յուշանւէր յանձնեց դոկտ. Կարէն Խանլարեանին։

Թ.Հ.Թ.ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 յունիս 2020

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com