Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը նպատակ ունի պարբերաբար ներկայացնել զեկոյցներ ազգային դպրոցներից:
Այս շարանում, ստորև ներկայացնում ենք Մարիամ Մանկապարտէզի զեկոյցը:
Ծնողական խորհոդի կազմ`
Կատարւած ծրագրեր
Հարկ է նշել, որ մանկապարտէզի եւ նախակրթարանի աշխատանքները հիմնականում եղել են՝ լեզւի ու մտքի զարգացում, կրօնի հասկացողութիւն, երգ եւ պարի ուսուցում եւ զարգացում, անգլերէն լեզւի ուսուցում, համակարգչի օգտագործման ուսուցում ,տարիքային սահմաններում մտային աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ, նկարչութեան զարգացում, ինքնաստեղծագործական եւ մտային խաղեր, ինքնավստահութեան ուսուցումներ եւ այլն: Նախակրթարանի ծրագրում պէտք է աւելացնել՝ հայերէն, պարսկերէն եւ թւաբանութեան դասաւանդումը:
Ընթացքի մէջ են՝
Ծնողական խորհրդի կողմից կազմակերպւել են՝
Տեսչութիւն՝
Մանկապարտէզի տեսչուհին է առաքինազարդ ՝ ՔոյրՄարիետ Թադէոսեանը , որը ծնւել է 1950 թւականին Սուրիոյ Ղամշլի քաղաքում։ Իր մանկավարժական դասընթացները աւարտել ե Իտալիայում , Ֆրանսիայում եւ այլ երկրներում ։ Աւելի քան 46 տարւայ անցեալ ունի Մարիամ հաստատութեան տնօրինման գործում, եւ հոգեւորական լինելով արդէնիսկ բազմիցս տարիներ դասաւանդում է Կրօնը Մարիամ հաստատութիւնում ։
Փոխ տեսուչ՝
Մանկապարտէզի փոխտեսչուհին է տկն․ Ալենուշ Յովսէփեանը , որը ծնւել է 1980 թւականին Թեհրանում և մանկավարժական դասընթացները աւարտել է Թերանի Ազատ Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը և մասնակցել է վերապատրաստական դասընթացների ՝ Հայաստանում եւ Թեհրանում։ 12 տարի աշխատել է Մարիամ Մանկապարտէզի գրասենեակում։