Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 2 փետրւար 2016 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 2 փետրւար 2016-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։
Պատարագելու է Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանը։
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: