Սոյն գրութեամբ հրաւիրում ենք Ձեզ մասնակցելու Իրանի Իսլամական Յեղափոխութեան Յաղթանակի 37-րդ տարեդարձի ծրագրերի շարանում հինգշաբթի թւականիս 4 փետրւար 2016-ին, նահատակների հոգու խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութեան նախագահութեամբ՝ թեմիս բարեխնամ Առաջնորդ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ որը տեղի կունենայ նոյն օրը կ.յ. ժամը 15:00-ին Նոր Բուրաստանի նահատակների բաժնում:
Նոր Բուրաստանի երթեւեկի համար նկատի է առնւել հնարաւորութիւններ:
Խնդրում ենք սիրելի ժողովրդից, նոյն օրը կ.յ. ժամը 13:30-ին ներկայ գտնւեն որոշւած վայրերում, պատշաճ ժամին մեկնելու համար:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ