Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի հայ համայնքի նիւթական եւ անհրաժեշտ գոյքերի նւիրում ջրհեղեղից տուժածներին

Ջրհեղեղի առաջին իսկ օրւանից, որը պատահեց շուրջ երկու ամիս առաջ և որի հետեւանքով տուժեցին Իրանի բազմաթիւ տարածքներ եւ եղան բազմաթիւ զոհեր, Իրանի հայկական համայնքը ինչպէս միշտ, այս անգամ եւս չխնայեց իր կարելին իր հայրենակիցներին օգնելու համար:

Այդ առիթով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, հովանաւորութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Սարգսեանի, ժամանակին կեանքի կոչեց յանձնախումբ եւ յայտարարեց հաշւեհամար հայրենակիցների նիւթական նպաստը հաւաքելու նպատակով: Միութիւններում եւս կոչ արւեց հայրենակիցներին սանիտարական ապրանքներ եւ կենսապրուստի համար անհրաժեշտ իրեր հաւաքելու նպատակով:

Հաւաքագրւած նիւթական օժանդակութիւնը եւ գոյքերը, տուժած տարածքներ առաքելու նպատակով, կիրակի մայիսի 26-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, նախորդ շրջանի գործող Թեմական խորհրդի ատենապետը եւ յանձնախմբի անդամները լուսաբանումներ փոխանցեցին լրագրողներին:

Սրբազան Հայրն իր ելոյթի ընթացքում ընդգծեց. «Մեր բոլորի պարտականութիւնն է նման բնական աղէտների ժամանակ համագործակցաբար նպաստել աղէտահար զանգւածներին, մեղմացնելու համար նրանց ցաւն ու տառապանքը»: Սրբազան Հայրը նշեց, որ երբ տուժած հայրենակիցներին նպաստելու կոչ ուղղեցինք, մեր հայրենակիցները նկատառելի օգնութիւն ցուցաբերեցին եւ մեծ քանակութեամբ անհրաժեշտ իրեր են հաւաքւել:

Թեմակալ առաջնորդն ընդգծեց. «Հայրենակիցների կողմից Հաւաքւած նիւթական օժանդակութիւնից բացի, ազգային իշխանութեան հետ միասին այս տարի Էֆթարի հանդիպման փոխարէն, որը 20 անընդմէջ տարի է ինչ կազմակերպւում է ի պատիւ պետական այրերի, որոշւեց այդ գումարը եւս յատկացնել այս բարեսիրական նպատակին, նաեւ բարերար պրն. Յովիկ Տէր-Պօղոսեանը միացաւ այս քայլին եւ ինքն էլ իր նիւթական նպաստն է յատկացրել: Իրանահայ այլ բարերարներ, ինչպէս «Յակոբեան» հաստատութիւնը եւ ուրիշներ եւս իրենց նպաստն են բերել»:

Նիւթական գումարը կազմում է 500 միլիոն ռիալ: Օգնութիւնները փոխադրող հսկայ բեռնատարը երկուշաբթի առաւօտեան շարժւեց Խուզիստան նահանգ եւ օգնութիւնները բաժանւելու են «Դաշտէ Ազադեգան» տարածքի գիւղերում:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com