Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանի աշխատանքները Նոր Բուրաստան գերեզմանատանը

Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանը մէկն է Թեհրանի այն քաղաքապետարանների, որի աշխատանքները առնչակից են Թեհրանի հայկական համայնքին, քանի որ այդ տարածքում է Նոր Բուրաստան գերեզմանատունը:

Նկատի առնելով Նոր Բուրաստան գերեզմանատնում քաղաքապետարանի ծաւալած աշխատանքները եւ Մեռելոցի օրը այդ տարածքի քաղաքապետ Վահիդ Ռեզա Մոհամմադիի, Թեհրանի Քաղխորհրդի անդամ Նազարիի եւ Քաղխորհրդի ու քաղաքապետարանի յարակից բաժինների պաշտօնեաների այցը Նոր Բուրաստան գերեզմանատուն, որոնց ընկերակցում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, այդ տարածքի քաղաքապետարանում հարցազրոյց ենք ունեցել քաղաքապետի հետ:

Զրոյցի սկզբում քաղաքապետը շնորհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը նշել է, որ քաղաքապետարանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Նոր Բուրաստան գերեզմանատան մարմնի հետ նպաստաւոր համագործակցութիւն է դրսեւորւել եւ աւելացրեց. «Աշխատանքերի էլ աւելի արդիւնաւորման համար անհրաժեշտ է նաեւ քաղաքացիների սերտ համագործակցութիւնը: Նկատի առնելով Բուրաստանի հսկայ տարածքը, բաւականին աշխատանք է հարկաւոր, տարածքի բարեկարգման համար, ինչպէս ճանապարհների ասֆալթապատում, առւակների բարեկարգում եւ կանաչապատում»: Քաղաքապետի հաւաստմամբ քաղաքապետարանը մինչեւ օրս փորձել է Նոր Բուրաստանին անհրաժեշտ ինչ որ կարիքներ հոգալ, ինչպէս անհրաժեշտ որոշ կահոյք, եւ նշեց, որ իրանական 1398 թւականի բիւջէում ինչ որ յատկացումներ են նկատի առնւել Քաղխորհրդի ծրագրերում, եւ այդ հարցին հետամուտ է նաեւ Քաղխորհրդի անդամ Նազարին ով այցելել է գերեզմանատուն»:

Քաղաքապետը իրանահայերին, Իրանի ժողովրդի անբաժան մասը համարելով, կարեւորութեամբ անդրադարձաւ այն գիտական, մշակութային, մարզական ու հասարակական աշխատանքներին, որոնք իրականացրել են իրանահայերը, որպէս Իրանի ազնիւ քաղաքացիներ եւ յոյս յայտնեց, որ քաղաքապետարանը եւս կարողանայ իր ծառայութիւնը բերել համայնքին:

Քաղաքապետի հետ հանդիպումը կարգաւորելու եւ համադրելու հարցով կարեւոր դեր ունեցաւ քաղաքապետարանի հանրութեան հետ կապի գրասենեակի պատասխանատու Սադիղէ Մոհամմադ Բէյգին, ով քաղաքապետին ներկայացրեց իրանահայ համայնքի եւ «Ալիք» օրաթերթի աշխատանքները:

Յատկանշական է, որ 15-րդ շրջանի քաղաքապետարանը վերջերս Նոր Բուրաստան գերեզմանատանն է նւիրել 250 լիտրանոց 15 հսկայ տակառներ, եւ 260 մետր առւի ու ճանապարհների եզրերը բարեկարգել է:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com