Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Շարունակելով աշակերտական-հոգևորական հանդիպումների ծրագիրը, թւականիս երկուշաբթի փետրւար 5-ին Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, ընկերակցութեամբ Արժ. Տիարք Գրիգորիս և Արիստակէս քհն. հայրերի, Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի և յանձնախմբի անդամների, այցելեց Հայոց Ազգային Մարիամեան դպրոց։

Հայր սուրբն իր խօսքն սկսեց ինքնաքննութեան կարևորութեամբ և ինչպէս միւս դպրոցներում շեշտեց աղօթքի տեսակների և կարևորութեանը մեր կեանքում։ Անդրադարձ ունեցաւ նաև Աստւածաշնչի և Քրիստոսի, ինչու չէ նաև Սուրբ Հաղորդութեան և եկեղեցու հետ կապ հաստատելու կարևորութեանը։ Ապա խօսեց Քրիստոսի Աստծու Որդի լինելու մասին։

Աշակերտների ուղղած հարցերից յետոյ, որոնք ստացան գոհացուցիչ պատասխաններ, «Զեփիւռ կը դառնամ» երգով հանդէս եկաւ Ադոնիս Արթունեանը, ապա ծնողական խորհրդի հիւրասիրութեամբ, մտերմիկ զրոյց եղաւ Հայր սուրբի, դպրոցի տնօրէն՝ պրն. Արեզումանդի, փոխտեսուչ՝ պրն. Արբի Ալլահվերդի, հայերէն առարկաների ուսուցիչ՝ պրն. Ժոզէֆ Սուքիասեանի և դպրոցի կրօնի դասատու՝ Տ. Արիստակէս քհն. Հօր միջև:

Ինչպէս միւս դպրոցներում, այստեղ ևս գնահատւեցին շարադրութեան մրցութիւնում շահող՝ միջ. Ա. բաժնի 7-րորդ դասարանցի՝ Էրիկ Մելիքեանը և 9-րորդ դասարանցի՝ Արգամ Յակոբեանը։

Հայր սուրբը յանձնախմբի ընկերակցութեամբ, երկրորդ փուլում այցելեց Հայոց Ազգային Արարատ դպրոցի Միջ. Ա. բաժնի աշակերտներին։

Այստեղ ծրագիրը մեկնարկւեց աղ ու հացի օրհնութեամբ, Տէրունական աղօթքով և «Զ գործս ձեռաց մերոց» մաղթանքով։ Հայր սուրբին դիմաւորեցին Միջ. օղակի փոխտեսչուհի՝ տկն. Անետ Կարապետեանը, տարր. օղակի փոխտեսչուհի՝ տկն. Մարգարիտ Խաչատրեանը և կրօնի դասատու՝ տկն. Իդէթ Սարգսեանը։

Սկզբում 8-րորդ դասարանցի՝ Փիւնիկ Մինասեանը հանդէս եկաւ «Հայաստան» ասմունքով և 7-րորդ դասարանցիներ՝ Նազելի Կարապետեանը և Նայիսա Նաւասարդեանը հանդէս եկան «Զինւոր» երգով, որն ստեղծեց ջերմ մթնոլորտ։

Ապա Հայր սուրբն անդրադարձաւ Քրիստոսի սիրոյ և Նրա փրկարար զօրութեանը։ Կարևորեց մանուկի սիրտ ունենալու և դրա պահպանմանը։ Նա կրկին շեշտը դրեց հաւատք-բարեգործութիւն կապակցութեան վրայ, նաև մէջբերումներ արեց Յակոբոս առաքեալի ասացւածքից՝ «Հաւատքը առանց գործի մեռած է», Նա բացատրեց հաւատքը կեանք է տալիս մարդուն, գործը՝ հաւատքին, նաև յորդորեց Քրիստոսին դիմաւորման համար պատրաստւել։

Աշակերտների կողմից նաև հարցեր տրւեցին ներողամտութեան, ապտակւելու և երեսն դարձնելու, սերմնացանի առակի ճանապարհի վրայ ընկած սերմերի , Գերգեսացի դիւահարի և Քրիստոսի քառասուն օր անապատում մնալու մասին, որոնք ստացան բաւականին գոհացուցիչ պատասխաններ։

Գնահատւեց նաև 7-րորդ դասարանցի՝ Էլէնա Սաֆարեանը, շարադրութեան մրցութիւնը շահելով։ Հայր սուրբը և յանձնախումբը հանդիպման աւարտին հիւրասիրւեցին դպրոցի ծնողական կազմի կողմից։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ