Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայագիտական Համահայկական 8-րդ օլիմպիադայի մրցոյթներ

Թւականիս օգոստոսի 2-ից 9-ը Հ.Հ. Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Աղւերանում կայացաւ Հայագիտական Համահայկական 8-րդ օլիմպիադայի մրցութիւններ, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 12 երկրներից շուրջ 72 աշակերտ-աշակերտուհիներ:

Թ.Հ.Թ. Թեմական ու Կրթական խորհուրդների նախաձեռնութեամբ մեր թեմից եւս աշակերտներ մասնակցեցին այս միջոցառմանը:

 Սոյն մրցոյթում իրենց ուրոյն տեղն ունէին Թեհրանի թւով 10 հոգուց բաղկացած պատւիրակութիւնը՝ 9 աղջիկ եւ 1 տղայ գերազանցիկ աշակերտ-աշակերտուհիներ:

8-րդ Հայագիտական օլիմպիադա 2016-2017 օգոստոս 4-10 մասնակցող աշակերտների անւանացանկ

Փաթրիշիա Բաղերի,Էլին Մելիքսէթեան, Ալին Քեշիշեան, Նազելի Նազարեան, Անիա Պետրոսեան, Սասուն Սարգսեան, Սէրլի Ղեւոնդեան, Անի Յովսէփեան, Լիա Դարուսի, Փրեդիթա Ղարիբեան, որոնց հետ շուրջ երկու ամիս բծախնդրօրէն դասընթացներ էր անցկացրել տկն. Անահիտ Զարգարեանը: Նշւած խումբը հանդէս եկաւ թէ՛ հայոց լեզւի, գրականութեան եւ  հայոց պատմութեան մրցոյթներում եւ թէ՛ հայոց եկեղեցու պատմութեան մրցոյթում: Մրցոյթները ըստ նախատեսւած կարգի անցկացւեցին երկու փուլով, նախ գրաւոր, ապա՝ բանաւոր: Յատկանշական է, որ մեր  խմբի բոլոր անդամները կարողացան գնահատելի նիշերով յաղթահարել առաջին փուլը եւ անցնել երկրորդ փուլ: Եւ այսպիսով մրցոյթների արդիւնքներն ամփոփւեցին օգոստոսի 9-ին, ընդորում Թեհրանից մասնակցած պատւիրակութիւնն ունեցաւ սխրանքի արժանի  ձեռքբերումներ եւ արձանագրեց ուշագրաւ յաջողութիւններ՝ հայոց լեզւի, գրականութեան եւ հայոց պատմութեան բնագաւառներում: Ունեցանք 4 դիպլոմներ՝ 2-րդ եւ 3-րդ կարգերում, 4 պատւոգրեր՝ հիմնաւոր գիտելիքներ ցուցաբերելու համար եւ 4 շնորհակալագրեր՝ ասմունքի մրցոյթում  յաղթող ճանաչւելու համար:

Մեր մասնակիցներից Սասուն Սարգսեանը եւ Էլին Մելիքսէթեանն արժանացան երրորդ կարգի դիպլոմի եւ Փաթրիշիա Բաղերին ստացաւ երկրորդ կարգի դիպլոմ, իսկ ԱՆի Յովսէփեանը եւ Նազելի Նազարեանը յաջողեցին ստանալ պատւոգրեր՝ Հիմնաւոր գիտելիքներ ցուցաբերելու համար»:

Կազմակերպւած մրցոյթների շարանում «Հայոց եկեղեցու պատմութեան» առարկայի մրցոյթում եւս փայլեցին մեր մասնակիցները, որոնցից Փրեդիթա Ղարիբեանը արժանացաւ երրորդ կարգի դիպլոմի, իսկ Անիա Պետրոսեանը եւ Սէրլի Ղեւոնդեանը ստացան պատւոգրեր՝ «Բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար»:

Մեր աշակերտները ինչպէս միշտ յաջողեցին եւս նախաձեռնած ասմունքի մրցոյթում, ընդորում նշւած բնագաւառում մասնակցած բոլոր հինգ աշակերտները յաղթող ճանաչւեցին եւ Սէրլի Ղեւոնդեանը , Անի Յովսէփեանը, Անիա Պետրոսեանը եւ Ալին Քեշիշեանը ստացան համապատասխան շնորհակալագրեր:

Հարկ է նշել, կազմակերպւած երգի մրցոյթում եւս մեր մասնակիցները դրսեւորեցին իրենց բարձր ընդունակութիւնները եւ ուշադրութեան արժանացան: Անշուշտ սա մեծ յաղթանակ է մեր աշակերտութեան համար, որոնք իրենց ջանասիրութեամբ եւ վեհ ձգտումով եւ ինչու չէ նաեւ սրտցաւ ուսուցիչներ իրենց կողքին ունենալով կարողացան կարճ ժամանակահատւածում յաղթահարելով առկայ բոլոր խոչընդոտները ձեռք բերել փայլուն յաղթանակ:

Վերոյիշեալ մրցոյթներից բացի, բոլոր աշակերտները մասնակցեցին յանձնախմբի կողմից կազմակերպւած մի շարք ուսուցողական եւ հաճոյական միջոցառումների՝ այդ թւում «Կեանք եւ կռիւ» տեսաժապաւէնի ցուցադրմանը, որի տպաւորութիւնը աշակերտների մօտ իր գագաթնակէտին հասաւ, ֆիլմի  առաջին հերոսի անակնկալ յայտնւելը աշակերտների մօտ, անմիջապէս ֆիլմի ցրումից յետոյ, որը եւ  տեղի տւեց ջերմ ու մտերմիկ զրոյցի:

Նաեւ աշակերտները հանդիպում ունեցան կրթութեան եւ գիտութեան նախարարի հետ եւ բանախօսելուց յետոյ յարգարժան նախարարը համբերատարութեամբ պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին:

Խմբերը մասնակցեցին կազմակերպւած մէկօրեայ շրջագայութեանը եւ այցելեցին Ամբերդ, Սաղմոսավանք եւ տառերի պուրակը եւ տպաւորւած եւ մեծ բաւականութեամբ վերադարձան Աղւերան: Հրաժեշտի օրը բոլոր աշակերտները միասնաբար այցելեցին  Ծիծեռնակաբերդը եւ իւրաքանչիւրը մի -մի ծաղիկ մատուցելով, իր յարգանքի տուրքը մատուցեց 1.5 միլիոն  անմահ զոհերի յիշատակին: 

Նրանք այդ քանի օրերի ընթացքում շփւեցին միմեանց հետ, մտերմացան, լիցքաւորւեցին եւ ի վերջոյ մեծ սիրով ու ջերմութեամբ եւ նորից իրար հանդիպելու ակնկալիքով մի քիչ յուզւած, արտասւաթոր աչքերով հրաժեշտ տւին միմեանց: Սոյն ձեռնարկի ընթացքում Կրթական խորհրդի եւ աշակերտների  կապն էր Ժասմէն Մինասեանը, ով ամենայն բծախնդրութեամբ հետամուտ եղաւ մրցութեան նախապատրաստական աշխատանքներին: Խմբի երկու պատասխանատուներն էին՝ Մելինէ Կարապետեանը եւ Ժոզէֆ Սուքիասեանը:

Վարձքներդ ի կատար սիրելի աշակերտներ եւ ուժ ու կորով բոլոր այն անձանց, ովքեր այս աշխատանքում ոչ մի ճիգ ու ջանք չխնայեցին այս ազգանւէր  գործը լաւագոյն կերպով արդիւնաւէտ դարձնելու համար: Ձեզ դալար ճանապարհ եւ  առաւել բարձր վերելքներ ու յաղթանակներ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ