ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայ դպրոցը մեր ինքնութեան, հայապահպանութեան գլխաւորագոյն սիւներից մին է եւ իւրաքանչիւր դպրոցական վերամուտին ազգային իշխանութիւն, ծնողներ, նոր սերունդի հայեցի ու տոհմիկ դաստիարակութեամբ մտահոգ անձինք առաւել նախանձախնդրութեամբ, պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ աշխատում են վերանորոգ հաւատքով, հնարաւոր բոլոր միջոցներով նոր թափ տալ մեր դպրոցների կրթական ընթացքին։

Այս հեռանկարով ու վառ տեսիլքով մեր ազգային իշխանութեան օրէնսդիր ու գործադիր մարմինները երկար խորհրդակցութիւններով յագեցած հանդիպումներից յետոյ այսու 2017-2018 դպրոցական վերամուտի այս օրերին յայտնում ենք, որ մեր դպրոցները իրենց բոլոր օղակներով՝ տարրական, միջնակարգ իր Ա եւ Բ բաժիններով շարունակելու են իրենց ուսումնական աշխատանքը։ Հետեւաբար մեր կոչն է մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեւ ու թիկունք կանգնենք մեր դպրոցներին եւ մեր զաւակները վստահենք հայ դպրոցին, որտեղ հայ աշակերտը ստանալու է հայեցի տոհմիկ եւ քրիստոնէական առողջ դաստիարակութիւն։ Մեր Սողոմոնեան միջնակարգ դպրոցի վերաշխուժացման համար ամէն հնարաւոր միջոց ի գործ դրւելու է, որպէսզի կարելի լինի 2017-2018 դպրոցական տարեշրջանին եւ դրանից յետոյ էլ ամուր եւ հաստատուն քայլերով շարունակի իր առաքելութիւնը։

Մենք մեր գերագոյնը անելու ենք, առանց կանգ առնելու նիւթական դժւարութեանց առաջ, տէր եւ պաշտպան կանգնելու մեր դպրոցներին միաժամանակ յանձնարարելով Կրթական Խորհրդին, որ շարունակի իր աշխատանքը ապահովելու համար մեր դպրոցների երկսեռութեան հարցը, որը տարիներով մեր բոլորի երազն է եղել։

Հայ դպրոց միջնաբերդն է հայապահպանման, հայ մշակոյթի ու հոգեւոր եւ ազգային արժէքների ամրակուռ բերդը, որի պաշտպանութիւնը մեր բոլորի սրբազան պարտականութիւնն է։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

31 Օգոստոս 2017, Թեհրան

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com