Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդ Սրբազանը ընդունում է Թեմիս Պատգամաւորական Ժողովի Դիւանին

Հինգշաբթի 3 օգոստոս 2017-ի առաւօտեան Թեմիս Առաջնորդ.Գերշ.Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեմիս Պատգամաւորական Ժողովի Դիւանը։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դիւանին, գնահատեց իր յարատեւ եւ հետեւողական աշխատանքը եւ իրեն փոխանցեց նախորդ օրւայ Թեմական եւ Կրթական Խորհրդների հետ ունեցած հանդիպման արդիւնքում դպրոցների կրթական մակարդակի հետ կապւած հարցերի քննարկման արդիւնքը։

Սրբազան հայրը կարեւորութեամբ յայտնեց, որ մենք ամէն ջանք պէտք է թափենք ոչ միայն մեր դպրոցներում միջնակարգ օղակները պահելու այլեւ ամէն հնարաւոր միջոցի պիտի դիմենք մեր դպրոցների բոլոր օղակների մակարդակը բարձրացնել ապահովելով բարձրորակ ուսուցիչներ։

«Մեր առաջնահերթութիւնը, ասաց Սրբազան Հայրը, մեր աշակերտութեան թիւի  ապահովումն  ու լաւագոյն ուսուցիչներով դպրոցները ապահովելն է»։ Դիւանը իր գոհունակութիւնը յայտնեց եւ խնդրեց որ թելադրւի   թեմական եւ կրթական խորհրդների դպրոցների գծով ժողովրդական հանդիպումները կազմակերպել որպէսզի անհրաժեշտ տւեալներով ձեռք-ձեռքի տւած  կարողանանք դրական շօշափելի արդիւնքի հասնել։

Հանդիպման աւարտին կարեւորութեամբ շեշտւեց  կազմակերպումը հանդիպումների դպրոցների տեսուչ, փոխ տեսուչ եւ ծնողական խորհուրդների հետ նրանց յայտնելու համար մեր մտահոգութիւնները եւ հրաւիրելով համատեղ աշխատանքով կանգուն ու ամուր պահելու մեր դպրոցները իրենց բոլոր օղակներով։  

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ